Հովհաննես Ծործորեցի
Այն ժամանակ նրա աշակերտները մօտեցան եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ այդ խօսքը լսեցին, գայթակղուեցին»:
 Այդժամ Նրա աշակերտները մոտեցան և ասացին Նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ լսեցին այդ խոսքը, գայթակղվեցին»:
 Ինչո՞ւ աշակերտները սա ասացին: Որովհետև լսել էին Տիրոջից. «Վա՛յ նրան, ով գայթակղեցնում է [այս փոքրիկներից] մեկին» (հմմտ. Մատթ. 18։6-7), և փարիսեցիները, քանի որ մարմնավոր էին և միայն մարմնի հետ կապված ավելորդությունների մասին էին հոգ տանում, գայթակղվեցին: Աշակերտները կարծեցին, թե Իր իսկ սահմանած օրենքներն է խափանում, բայց Քրիստոսն այդ գայթակղությունը բանի տեղ չդրեց, որովհետև ըստ տեղի և առարկայի պահանջի՝ գիտի արհամարհել գայթակղությունը և չարհամարհել, ինչպես երբ ասում էր Պետրոսին. «Գնա ծով և կարթ գցիր, որպեսզի չգայթակղեցնենք նրանց» (հմմտ. Մատթ. 17։26), իսկ այստեղ արհամարհում և [փարիսեցիներին] «կույր» է կոչում 821, որպեսզի սովորեցնի, որ գայթակղեցնելուն կամ չգայթակղեցնելուն ընտրողաբար է պետք մոտենալ: Նաև այն պատճառով հարցրին, որ ոչ միայն [փարիսեցիների] համար էին տրտմել, այլև իրենք էին փոքր-ինչ խռովվել, թեպետ իրենց անունից չկարողացան սա ասել: Տերը, այս բաները հասկանալով, պատասխանեց.
Մաղաքիա արք. Օրմանյան
Այն ժամանակ նրա աշակերտները մօտեցան եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ այդ խօսքը լսեցին, գայթակղուեցին»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:10
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: