Հովհաննես Ծործորեցի
Իսկ կինը մօտենալով՝ երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր, օգնի՛ր ինձ»:
 Եվ նա մոտեցավ, երկրպագեց Նրան և ասաց. «Տե՛ր, օգնի՛ր ինձ:
 Երբ հասկացավ, որ բարեխոսները չեն կարողանում մի ճար գտնել, ամոթը մի կողմ թողնելով՝ գեղեցիկ հանդգնություն ցուցաբերեց: Դրանից առաջ չէր համարձակվում [Հիսուսի] առաջ կանգնել, այլ միայն աղաղակում էր, իսկ երբ հարկ էր, որ հույսը կտրելու պատճառով հեռանար, այդժամ մոտեցավ, երկրպագեց և ասաց. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»: Ի՞նչ ես անում, ո՛վ կին, մի՞թե համարձակությունդ ու զորությունդ աճեցին: «Ո՛չ,- ասում է,- ամոթով լի եմ, սակայն խնդրանքի փոխարեն հանդգնություն կգործածեմ, և [Հիսուսը] թերևս ուշադրություն դարձնի իմ աղաչանքին»: Բայց դրանից ի՞նչ օգուտ. ինքդ էլ չլսեցի՞ր, որ ասաց. «Ուրիշ տեղ չուղարկվեցի, քան Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»: «Դա լսեցի,- ասում է,- բայց Նա Տերն է»: Այդ պատճառով էլ [կինը] չասաց «աղաչիր» կամ «խնդրիր [Աստծուն]», այլ՝ «օգնի՛ր ինձ»: Սակայն Քրիստոսը սա էլ բավական չհամարեց, այլ տակավին մեծացնում էր տարակուսանքը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Իսկ կինը մօտենալով՝ երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր, օգնի՛ր ինձ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:21
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: