Հովհաննես Ծործորեցի
Եւ նա ասաց. «Այո՛, Տէ՛ր, որովհետեւ շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»:
 Եվ նա ասաց. «Այո՛, Տեր, որովհետև շներն էլ կերակրվում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»:
 Այս պատասխանին արժանացնելով՝ ասես ջատագովում է Տիրոջ խոսքերը: Եթե շուն եմ, [ասում է], ապա օտար չեմ. որ մանուկներին է անհրաժեշտ կերակրել, դա լավ գիտեմ, բայց նաև ինձ՝ շանս, չի արգելվում փշրանքներ քաղել, այսինքն՝ [մանուկների կերակրի] մնացորդներից ճաշակել:
 Զարմանալի են այս կնոջ հավատը, խոնարհությունը, ինչպես նաև իմաստությունը: Հիսուսն ասաց. «Լավ չէ», և նա ասում է. «Այո՛, Տեր», որպեսզի իրականություն դառնա Տիրոջ խոսքը թե՝ «Ուժեղներն են հափշտակում [երկնքի արքայությունը]» (Մատթ. 11։12). սա հավատի գործ է: Տերը «շներ» կոչեց, և [կինը] շան բարք ցույց տվեց, ինչը մեծ խոնարհություն է: Քրիստոսը հրեաներին անվանեց «մանուկներ», իսկ [կինը] կոչեց «տերեր», ինչն իմաստություն է և աննախանձ բնավորության նշան, որովհետև նրան ցավ չպատճառեց ուրիշների հանդեպ ցուցաբերված հարգանքը. մեծամիտ չէր հրեաների պես, ովքեր ասում էին. «Աբրահամի զավակներ ենք և ոչ ոքի չենք ծառայել» (Հովհ. 8։33): Այս պատճառով էլ իրավացիորեն ասաց Քրիստոսը թե՝ «Դատաստանի համար եկա այս աշխարհ» (Հովհ. 9։39). որովհետև, ինչպես ասվեց, այս կինն իմաստություն, հավատ ու խոնարհություն ցուցաբերեց, և դա այն դեպքում, որ անարգվեց, իսկ [հրեաները], պատվված ու բժշկված լինելով, օտարացան Աբրահամի հավատից, և [այս կինը] որդեգրվեց մեր Հորը, ինչպես ասում է [Տերը]:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ նա ասաց. «Այո՛, Տէ՛ր, որովհետեւ շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:21
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: