Ստեփանոս Սյունեցի
3-4. Յիսուս նրանց այս առակն ասաց. Ձեզնից ո՞վ է այն մարդը, որ, երբ հարիւր ոչխար ունենայ եւ կորցնի նրանցից մէկը, արօտավայրում չի թողնի իննսունիննին եւ չի գնայ կորածի յետեւից, մինչեւ որ այն գտնի:
Յիսուս նրանց այս առակն ասաց. «Ձեզնից ով է այն մարդը, որ, երբ հարյուր ոչխար ունենա, և կորցնելով նրանցից մեկը, արոտավայրում չի՞ թողնի իննսունիննին և չի՞ գնա կորուսյալի ետևից»:
«Հարյուրը», որ կատարյալ թիվ է, մարդկային կատարյալ հոգու խորհրդանիշն է: Իսկ «կորուսյալ ոչխարը» նա է, ով մեղքերով ու անօրենությամբ է կորուսյալ և որին Մարդու Որդին եկավ որոնելու և ապրեցնելու, կրելով իր ուսերի վրա, քանզի մեր անօրենությունները և մեղքերը կրեց մարմնով՝ իր ուսերով, որոնց վրա խաչը կրելով՝ գնում էր դեպի չարչարանքները:
Մաղաքիա արք. Օրմանյան
Յիսուս նրանց այս առակն ասաց.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Ղուկասի գլուխ 15:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: