Հովհաննես Ծործորեցի
Ի՛նչ օգուտ կ՚ունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի: Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ.
Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, իսկ իր անձին վնասի:
Ասածը սա է: Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե մեկն ասի նրան. «Եկ քեզ սպանեմ և ամբողջ աշխարհի տերը դարձնեմ»: Կամ ի՞նչ կշահի, եթե իր ծառային տեսնի փառք վայելելիս, իսկ իրեն՝ վշտերով մաշվելիս. նրա տեր լինելուց նրան ի՞նչ օգուտ: Կամ ի՞նչ օգուտ կունենա հայրը, եթե որդուն խնայելով՝ նրան կորցնի, կամ զորավարը, եթե քաղաքում զորք պահի, իսկ առհասարակ բոլոր քաղաքացիներին կորցնի: Այդ կերպ մտածիր նաև հոգուդ վերաբերյալ: Որովհետև երբ մարմինդ պարարտանում է, և ունեցվածք ու հարստություն ես շահում, հոգիդ տուժում է, ուստի ոչինչ այնպես չի սպանում հոգին, ինչպես մարմնի փափկակեցությունը: Բայց [Տերն] «աշխարհ» է կոչում ոչ թե երկինքն ու երկիրը, այլ այս աշխարհի իրողությունները, որոնք շահողի հոգին է վնասվում, նրա, ում համար այս աշխարհը խաչված չէ, ոչ էլ նա՝ աշխարհի:
Կամ մարդ ի՞նչ փրկանք կտա իր անձի դիմաց:
Սա հենց այն է, ինչի մասին Պողոսն ասում է. «Նրանց չարժե աշխարհը» (Եբր. 11։38), որովհետև ամբողջ աշխարհը՝ իր ունեցած [ամեն ինչով], մեկ հոգու գինը չունի: Հնարավոր է ունեցվածքի դիմաց ունեցվածք ստանալ, տան դիմաց տուն, գերդաստանի դիմաց գերդաստան, բայց հոգու դիմաց հոգի տալ հնարավոր չէ: «Եղբայրը չի փրկում, մարդը չի փրկում, և ոչ ոք գին չի տալիս որպես իր հոգու փրկանք» (հմմտ. Սաղմ. 48։8-9), թեկուզ լինի աշխարհի տերը և ամբողջ աշխարհը բռան մեջ պահի, ինչպես որ Դարեհի 858 մասին են պատմում, թե կամեցավ պահել իր հոգին և չկարողացավ: Իսկ ի՞նչ ասել այն հոգու մասին, որի մարմինն էլ ենք նույն վիճակում տեսնում. թեպետև մեկը գլխին թագ ունենա, եթե անբուժելի հիվանդությունից է տառապում, չի կարող առողջություն գնել, ինչպես [չկարողացան] Ոզիան 859 և Ադրիանոս կայսրը 860: Հետևաբար, պետք է հոգու մասին հոգալ և մարմինը չխնայել:
Նաև՝ քանի որ մեկ հոգի ունես, եթե այն, որ մարմնիդ կենդանության պատճառն է, կորցնես, այլևս որտեղի՞ց ձեռք կբերես, մանավանդ անլուծանելի տանջանքների մեջ լինելով, երբ անցել է թողության ժամանակը: Որովհետև ով այստեղ է կորցնում, հնարավորություն կա ապաշխարությամբ գտնելու, իսկ այնտեղ անհնար է, քանի որ «Բարկության օրն ունեցվածքը չի օգնի, արդարությո՛ւնն է փրկում մահվանից» (Առակ. 11։4):
Ստեփանոս Սյունեցի
Ի՛նչ օգուտ կ՚ունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի: Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ.
«Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի»:
[Նա՛] է շահում է ամբողջ աշխարհը և կործանում իր անձը, ում համար ոչ աշխարհն է խաչը ելած, և ոչ էլ նա՝ աշխարհի: «Աշխարհ» այժմ չի անվանում բոլոր արարծներին, որովհետև անկարելի է շահել երկինքը և աստղերը, այլ աշխարհ է անվանում երկրային իրերը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Ի՛նչ օգուտ կ՚ունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի: Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 16:20
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: