Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 17:17

Հովհաննես Ծործորեցի

Եւ Յիսուս նրան սաստեց, դեւը նրանից դուրս եկաւ, եւ մանուկը հէնց այդ րոպէից բժշկուեց:
   
   Հիսուսը սաստեց նրան, դևը ելավ նրա միջից, և տղան բժշկվեց այդ ժամին:

   Ղուկասն ասում է. «Երբ մոտենում էր, դևը զարկեց նրան» (Ղուկ. 9:42). [Հիսուս] ոչ թե ցուցադրաբար և ժողովրդի առաջ թույլ տվեց [դևին] լլկել [տղային] և ապա սաստեց, այլ [թույլ տվեց միայն] հոր համար, որպեսզի նա հասկանար, որ [դևն] այդպես խռովվեց [Հիսուսի] կանչելուց, և հաստատվեր հավատի մեջ՝ այն հրաշքի պատճառով, որը [Հիսուս]՝ իբրև Աստված, խոսքով էր [գործելու] և բժշկելու [տղային]՝ ըստ Մարկոսի. «Ես քեզ ասում եմ, խո՛ւլ դև, ելի՛ր դրա միջից և այլևս չմտնե՛ս դրա մեջ» (հմմտ. Մարկ. 9:24): Սա ասաց, որովհետև [դևը] մտածում էր վերադառնալ, և դրանով ցույց տվեց, որ և դևերի խորհուրդներն է ճանաչում, և քաջ գիտի այն, ինչ մարդիկ են մտածում, ուստի Աստված է, Որին խուլ դևերը հնազանդվում էին, իսկ բանական մարդիկ մերժում: «Տղան բժշկվեց,- ասում է [ավետարանիչը],- այդ ժամին». նախ՝ հոգով, քանի որ հիվանդությունը մեղքի պատճառով էր, և ապա՝ մարմնով՝ տանջանքից [ազատվելով] այդ ժամին և այդուհետ:
   

Ստեփանոս Սյունեցի

Եւ Յիսուս նրան սաստեց, դեւը նրանից դուրս եկաւ, եւ մանուկը հէնց այդ րոպէից բժշկուեց:
   
    «Եվ Հիսուս նրան սաստեց, դևը նրանից դուրս եկավ»
   Ինչո՞ւ է գրված, թե սաստեց լուսնոտին և ոչ դևին: Կարծում եմ, որ   պատուհասը   մեղքերի   պատճառով   էր   պատահել.   որպեսզի ընդունելով սաստումը՝ օժանդակի դևի ելնելուն:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ Յիսուս նրան սաստեց, դեւը նրանից դուրս եկաւ, եւ մանուկը հէնց այդ րոպէից բժշկուեց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 17:14