Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Քանի որ պարտքը վերադարձնելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան, նաև նրա կնոջ ու զավակներին և ամբողջ ունեցածն ու հատուցել»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:21
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ քանի որ նա վճարելու բան չունէր, նրա տէրը հրամայեց վաճառել նրան եւ նրա կնոջն ու որդիներին եւ այն ամէնը, ինչ նա ունէր, եւ պարտքը հատուցել:
Քանի որ հատուցելու ոչինչ չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան ու նրա կնոջը, որդիներին և ունեցած ամեն ինչ և հատուցել:
Կամ հավատի գործ չուներ, որ ցույց տար, կամ չէր անում ինչ որ Տերն էր կամենում՝ իմաստուն վաճառականի պես ամբողջ ունեցվածքը տալ (Մատթ. 13։45-46) և Արարչին ճանաչել: Եվ ա՛յլ կերպ. վաճառելու հրամանն անագորույն ու անողորմ մտքի արդյունք չէ՛, հեռո՛ւ վանիր [քեզնից այդ կարծիքը], այլ [թագավորը] զարհուրեցնում է սպառնալիքով, որպեսզի դրդի աղաչել և իր մարդասիրությունը ցույց տա: Որովհետև եթե կամենար [պատժել], չէր անսա, երբ [պարտապանն] աղաչեց, և այդքան պարտքը չէր շնորհի: Իսկ եթե մեկը հարցնի, թե ինչու նախքան հաշվետվությունը չշնորհեց պարտքը նրան, կասենք, որ կամեցավ ցույց տալ, թե որքա՛ն պարտքից նրան ազատեց: Բայց ի՞նչ է «վաճառել»-ը: Ինձ թվում է՝ [թագավորը] հրամայում է կյանքից զրկել նրա կնոջը, որդուն և [նրան] գցել զանազան փորձությունների և աղքատության մեջ, ինչպես շատերին է պատահում՝ ըստ թզենու առակի (Ղուկ. 13։6-9) (որովհետև դա է մեղքերի հատուցումը, որի մասին ասում է մարգարեն թե՝ «Տիրոջ ձեռքից հատուցումն ընդունեցինք» (հմմտ. Ես. 40։2), որպեսզի թերևս զգաստանա, ինչպես և եղավ, քանի որ սկսեց աղաչել:
Ստեփանոս Սյունեցի (†735)
Եւ քանի որ նա վճարելու բան չունէր, նրա տէրը հրամայեց վաճառել նրան եւ նրա կնոջն ու որդիներին եւ այն ամէնը, ինչ նա ունէր, եւ պարտքը հատուցել:
«Տերը հրամայեց վաճառել նրան և նրա կնոջն ու որդիներին»:
Աստված հրեշտակներին և այլ սպասավորների հրամայում է՝ [նրան, նրա կնոջն ու որդիներին] տալ տանջողներին: Հրեշտակները ապագա դատաստանի ժամանակ տանջողներն են:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ քանի որ նա վճարելու բան չունէր, նրա տէրը հրամայեց վաճառել նրան եւ նրա կնոջն ու որդիներին եւ այն ամէնը, ինչ նա ունէր, եւ պարտքը հատուցել:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:23
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: