Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 19:17

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

Նա ասաց նրան. «Ինչո՞ւ ես ինձ բարի անվանում. ոչ ոք բարի չէ, բացի միայն՝ մեկ Աստծուց։ Իսկ թե ուզում ես հավիտենական կյանք մտնել, պատվիրաննե՛րը պահիր»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:16
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէ՛կ է բարին. եթէ կամենում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր պատուիրանները»:
   
    Նա ասաց նրան. «Ինչո՞ւ ես Ինձ բարու մասին հարցնում. մեկն է բարին. եթե կամենում ես հավիտենական կյանքը մտնել, պահիր պատվիրանները»:
Երկու բան ներկայացրեց [Տիրոջը], կրկնակի պատասխան ստացավ: Առաջին [խոսքին], որ ասաց. «Բարի՛ ուսուցիչ», [Տերը] պատասխանեց. «Ոչ ոք բարի չէ, Աստծուց բացի»` ըստ Մարկոսի (Մարկ. 10։18): Կամ որովհետև նա [Հիսուսին] իբրև մարդու մոտեցավ` իբրև հրեա ուսուցիչներից 1, մեկի, ուստի Քրիստոսն իբրև մարդ է խոսում նրա հետ` [ասելով], թե ոչ ոք բարի չէ, կամ էլ նրա թյուր կարծիքն է ուղղում: Քանի որ Տիրոջը հասարակ մարդ կարծեց, [Տերն] ասում է. «Բարի չեմ իբրև [մեկը] մարդկանցից, ովքեր չարով են շաղախված, այլ բարի եմ իբրև Աստված, Ով անխառն է չարից»: Որ սա այսպես է, երևում է [Տիրոջ] խոսքից, քանի որ չասաց թե` «Այդպիսին չեմ», այլ թե` «Ինչո՞ւ Ինձ այդպես բարի կարծեցիր»2:
    Նաև քանի որ այն ժամանակ երկրում բազմաթիվ աստվածների էին պաշտում, [Տերն] ասում է` նրանցից ոչ մեկը բարի չէ, [բարի է] միայն Մեկ Հայր Աստվածը, Ով երկնքում է, ուստի պարզ է, որ Նրանից եղած Որդին նույնպես բարի է, ինչպես այլուր ասաց. «Որ ճանաչեն Քեզ միակ ճշմարիտ Աստված և Ում ուղարկեցիր` Հիսուս Քրիստոսին» (Հովհ. 17։3), որովհետև, օրինակ, երբ դու լսում ես լավ ծառի մասին, իսկույն մտածում ես, որ լավն է նաև նրա պտուղը: Բայց ասելով, թե ոչ ոք բարի չէ` ոչ թե մարդկանց զրկում է «բարի» անունը կրելուց, այլ տարբերություն է դնում Աստծո և մարդկանց բարության միջև:
    Իսկ երկրորդ [խոսքին], որ [մարդն] ասաց. «Ի՞նչ գործեմ», [Տերը] պատասխանեց. «Եթե կամենում ես հավիտենական կյանքը մտնել, պահիր պատվիրանները», որովհետև դեպի կյանք տանող դուռն ու մուտքը պատվիրանների պահպանությունն է` ըստ այսմ. «Եթե անես սրանք, կապրես սրանցով» (հմմտ. Գաղ. 3։12). Դավիթն էլ [ասում է]. «Քո ծառան կկատարի սա, և երբ կատարի, բազմապատիկ հատուցում [կստանա]» (Սաղմ. 18։12):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէ՛կ է բարին. եթէ կամենում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր պատուիրանները»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:16