Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 19:25

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Երբ Նրա աշակերտները լսեցին դա, շատ զարմացան ու ասացին. «Հապա ո՞վ կարող է փրկվել»»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:23
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Երբ աշակերտները այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կը կարողանայ փրկուել»:
 
   Երբ աշակերտները լսեցին, հույժ զարմացան և ասացին. «Իսկ ո՞վ կարող է փրկվել»:

   Աշակերտների զարմանալը ցույց է տալիս շատերի մասին [նրանց] խնամք տանելը. քանի որ աշխարհի ուսուցիչներ էին, մեծ գութ ունեին [մարդկանց] հանդեպ և դողում էին ամբողջ աշխարհի վրա, ուստի որպես թե ասում են. «Ամբողջ աշխարհը ե՞րբ կկարողանա իր ունեցվածքից հրաժարվել, որ փրկության հասնի»: Սա հարցնելով` կամեցան սրա բացատրությունն իմանալ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Երբ աշակերտները այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կը կարողանայ փրկուել»:

   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 19:16