Ստեփանոս Սյունեցի
29-30․ Եւ երբ մօտեցաւ Բեթփագէին եւ Բեթանիային, այն լերան մօտ, որ կոչւում է Ձիթենեաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին եւ ասաց. «Գնացէ՛ք այն գիւղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնէք, կը գտնէք կապուած մի աւանակ, որի վրայ ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք:
«Ուղարկեց իր աշակերտներից երկուսին և ասաց. «Գնացե՛ք այն գյուղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնեք կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել»:
«Կապված ավանակը» ժողովուրդն է, որի մեջ երբեք չի եղել Քրիստոսի վարդապետության խոսքը: Ավանակին կապանքներից արձակում են Քրիստոսի երկու աշակերտները, [որոնք], ինչպես կարծում եմ, Հին ու Նոր Կտակարաններն են և նրանց վարդապետներն ու մեկնիչները:
Մաղաքիա արք. Օրմանյան
29-35․ Եւ երբ մօտեցաւ Բեթփագէին եւ Բեթանիային, այն լերան մօտ, որ կոչւում է Ձիթենեաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին եւ ասաց. «Գնացէ՛ք այն գիւղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնէք, կը գտնէք կապուած մի աւանակ, որի վրայ ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցէ՛ք այն եւ բերէ՛ք: Եւ եթէ մէկը ձեզ հարցնի, թէ ինչու էք արձակում, նրան այսպէս ասացէք. «Իր տիրոջը պէտք է»»: Երբ գնացին նրանք, որ ուղարկուել էին, գտան այնպէս, ինչպէս ասել էր նրանց. աւանակը կար: Եւ մինչ աւանակն արձակում էին, նրա տէրերը ասացին նրանց. «Աւանակն ինչո՞ւ էք արձակում»: Եւ աշակերտները ասացին. «Իր տիրոջը պէտք է»: Եւ այն բերին Յիսուսի մօտ. զգեստներ գցեցին նրա վրայ եւ Յիսուսին նստեցրին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: