Ա. Լոպուխին
Ղովտը ելավ Սեգորից և բնակություն հաստատեց լեռան վրա՝ իր երկու դուստրերի հետ, որովհետև վախեցավ մնալ Սոգորում: Նա իր երկու դուստրերի հետ բնակվեց մի քարայրում: [30] (Սինոդական թարգ․)
Ղովտը ելավ Սեգորից և բնակություն հաստատեց լեռան վրա՝ իր երկու դուստրերի հետ… Չնայած Աստծո՝ Ղովտին Սեգորում բնակվել տալու բարեհաճությանը, վերջինս ևս մեկ անգամ ցույց տվեց իր փոքրոգությունը․ փախավ այնտեղից և թաքնվում էր լեռներում, հավանաբար, այն նույն Մովաբական լեռներում, որոնք ի սկզբանե Աստծո կողմից նախատեսված էին Ղովտի համար՝ որպես ապահով ապաստան (Ծննդ. 30:17)։
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Ղովտը ելաւ Սեգորից եւ լեռը բարձրացաւ, որովհետեւ վախենում էր մնալ Սեգորում: Նրա հետ էին նաեւ իր երկու դուստրերը: Ինքն ու իր երկու դուստրերը միասին բնակուեցին այդ լերան մի քարայրում:
(Արարատ թարգ․) Եվ Ղովտը Սեգորից բարձրացավ դեպի լեռը և իր երկու դուստրերի հետ բնակվեց այնտեղ, որովհետև վախենում էր մնալ Սեգորում: Եվ իր երկու դուստրերի հետ բնակվեց մի այրում:
(Գրաբար) Եւ ե՛լ Ղովտ ի Սեգովրայ, և նստէր ի լերինն, և երկոքին դստերք նորա ընդ նմա. քանզի երկեա՛ւ բնակել ի Սեգովր. և բնակեաց յայրի անդ, ի՛նքն և երկոքին դստերք նորա ընդ նմա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: