Ա. Լոպուխին
Ղովտին դուրս կանչեցին ու ասացին նրան. «Որտե՞ղ են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մոտ եկան: Նրանց բե՛ր մեզ մոտ, որ կենակցենք նրանց հետ»: [5] (Սինոդական թարգ․)
Ղովտին դուրս կանչեցին ու ասացին նրան. «Որտե՞ղ են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մոտ եկան։ Նրանց բե՛ր մեզ մոտ, որ կենակցենք նրանց հետ»: Այս խոսքերից երևում է, որ հավաքված ամբոխի վարքը եղել է այլասերված. ամբոխը սպառնում էր խափանել Ղովտի հյուրընկալության կատարումը, ինչը սրբազան պարտականություն էր, ինչպես նաև անարգել իր հյուրերին ու նրանց արժանապատվությունը։ Վերջինների վերաբերյալ կիրառված «որ ճանաչենք նրանց» արտահայտությունը Աստվածաշնչում յուրահատուկ նշանակություն ունի (Ծննդ. 4:1, 17-25, 24։16, 38։26, Ա Թագ. 1:19 և այլն)․ այն սեռական հարաբերության մասին գաղափար է արտահայտում ։ Սոդոմացիների մեղքի ծանրությունը իրենց սեռական զգացմունքի աննորմալ և այլասերված լինելու մեջ է, որից ծնվում էին մանկապղծության և արվամոլության ախտերը, որոնք հետագայում «սոդոմական մեղքեր» անվանումը ստացան։ Այս անմարդկային հանցագործությունները լայն տարածում էին գտել քանանացիների և, մանավանդ, սոդոմացիների մեջ, ինչի մասին բազմիցս նշում է Սուրբ Գիրքը (Ծննդ.13:13, Ղևտ. 18:24-30, 20:23-24, Բ Օր. 32:32-33, Ես. 3:9, Եր. 6:15, Իմաստ. 10:8, Մատթ. 10:15, 11:23-24, Բ Պետ. 2:6-8, Հուդ. 7 և այլն)։ Ահա, թե ինչու բնական է, որ Ղովտի հյուրերը, որոնք աչքի էին ընկնում երիտասարդությամբ և գեղեցկությամբ, կարող էին մեծ ուժգնությամբ գրգռել սոդոմացիների ախտավոր ցանկությունները։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Ղովտին դուրս կանչեցին ու հարցրին նրան. «Ո՞ւր են այն տղամարդիկ, որ գիշերը քեզ մօտ եկան: Նրանց բե՛ր մեզ մօտ, որ կենակցենք նրանց հետ»:
(Արարատ թարգ․) Եվ կանչեցին Ղովտին ու նրան ասացին. «Ո՞ւր են այն մարդիկ, որ այս գիշեր քեզ մոտ եկան: Դո՛ւրս բեր նրանց, որ կենակցենք նրանց հետ»:
(Գրաբար) Եւ կոչէին արտաքս զՂովտ, և ասեն ցնա. Ո՞ւր են արքն որ մտին առ քեզ գիշերի. ա՛ծ զնոսա առ մեզ զի գիտասցուք զնոսա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: