Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:35

Հովհաննես Ծործորեցի

Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին:

 

    Մշակները, բռնելով նրա ծառաներին, մեկին տանջեցին, մեկին սպանեցին, մեկին էլ քարկոծեցին:
    Տե՛ս նրանց չարությունը. ոչ միայն չտվեցին պտուղը` այդքան խնամք վայելելուց հետո, այլև դժգոհում էին ծառաներից և իրենց ձեռքերն արյունով լցնում. իրենք էին վրիժապարտ, բայց ուրիշներից էին վրեժ խնդրում: «Մեկին տանջեցին, -ասում է [Տերը]: Միքիան Աքաաբից գանակոծվեց ու Սեդեկիայից ապտակվեց 1169, Զաքարիան Տաճարի ու Սեղանի միջև սպանվեց 1170, Եսային սղոցվեց 1171, Երեմիային ու մյուս Զաքարիային` Ամովթի որդուն, քարկոծեցին 1172:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իսկ մշակները նրա ծառաներին բռնելով՝ մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:33