Ծննդոց գրքի մեկնություն 2:14

Սրբ. Եփրեմ Ասորի

Երրորդ գետը Տիգրիսն է: Սա հոսում է դէպի Ասորեստան: Չորրորդ գետը  Եփրատն է:

 

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 2:7

   

Ա. Լոպուխին

Երրորդ գետը Տիգրիսն է: Սա հոսում է դեպի Ասորեստան: Չորրորդ գետը Եփրատն է: (Սինոդական թարգ․)[14]
   

   Վերջին երկու գետերի անունները ոչ մի դժվարություն չեն նեկայացնում, քանի որ նրանք նույն անվանումներով հայտնի են նաև ներկա ժամանակներում: Այստեղ կարող է միայն որոշակի թյուրիմացություն հարուցել Տիգրիսի Ասորեստանից դեպի արևելք ուղղությունը (կամ ինչպես անստույգ թարգմանում են LXX-ը, և նրանց հետևելով նաև մեր սլավոնականը՝ «դեպի Ասորեստան»), այն դեպքում, երբ Ասորեստանը համարյա ամբողջովին ընկած էր Տիգրիսից արևելք: Այդ տարակուսանքը հեշտությամբ հաղթահարվում է այն ենթադրությամբ, որ «Ասորեստան» անվամբ այստեղ հասկացվում է ոչ թե ամբողջ երկիրը, այլ քաղաքը, որը կրում էր այդ անունը և որի ավերակները ներկայումս իսկապես հայտնաբերվել են Տիգրիսի արևելյան ափին (Կիլեթ-Շերգա տեղանքը):

   Այսպիսով, համադրելով Աստվածաշնչի տվյալները նորագույն ասորագիտության հայտնագործությունների հետ, աստվածաշնչյան դրախտի դիրքը ավելի տեղին է սահմանել միջագետքի հարթավայրի հարավային մասում՝ հյուսիսից Բաբելոնի և հարավից Պարսկական ծոցի միջև: Մի շարք անվանի գիտնականների եզրահանգումների համաձայն (Ռոլինսոն, Շրադեր, Դելիչ, Յակիմով և ուր.), աստվածաշնչյան «գան Էդենը» համընկնում է ասորական սեպագիր տեքստերի «գան-իդիմիի» հետ և, հետևաբար, ընկած էր հարավային Բաբելոնի շրջանում: Երկրային դրախտի անհերքելի իրականությունը հաստատվում է նաև Սուրբ Գրքի բազմաթիվ այլ տեղերում (Ծննդ. 13։10, Եզրաս. 28։13, 31։8–9, Հովհ. 2։3 և ուր.):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Երրորդ գետը Տիգրիսն է: Սա հոսում է դէպի Ասորեստան: Չորրորդ գետը Եփրատն է:
(Արարատ թարգ․) Եվ երրորդ գետի անունը Տիգրիս է. այն հոսում է դեպի Ասորեստան: Եվ չորրորդ գետը Եփրատն է:
(Գրաբար) Եւ գետն երրորդ՝ Տիգրիս, նա՛ է որ երթայ յանդիման Ասորեստանի: Եւ գետն չորրորդ Եփրա՛տէս: