Ծննդոց գրքի մեկնություն 2:21

Սրբ. Եփրեմ Ասորի

 Տէր Աստուած թմրութիւն բերեց Ադամի վրայ, եւ սա քնեց: Աստուած հանեց նրա կողոսկրերից մէկը եւ այդ տեղը մաշկով ծածկեց:
   
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 2:19

   

Ա. Լոպուխին

Եվ Տեր Աստված խորը քուն բերեց Ադամի վրա, և սա քնեց: Աստված հանեց նրա կողոսկրերից մեկը և այդ տեղը մաշկով ծածկեց: (Սինոդական թարգ․)[21]
   
   Խորը (ամուր) քուն... Քունը, որ Աստված բերեց Ադամի վրա (եբրայերեն՝ «տարդեմա») սովորական և բնական չէր, այլ ներշնչանքով և հափշտակությամբ էր (έκστασις - LXX), այդ մասին ասում է ինչպես խոսքի ենթատեքստը, այնպես էլ այդ բառի աստվածաշնչյան կիրառությունը (Ծննդ. 15։12, Ա Թագ. 26։12, Ես. 29։10):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած թմրութիւն բերեց Ադամի վրայ, եւ սա քնեց: Աստուած հանեց նրա կողոսկրերից մէկը եւ այդ տեղը մաշկով ծածկեց:
(Արարատ թարգ․) Եվ Տեր Աստված մի խոր քուն բերեց Ադամի վրա, ու նա քնեց: Եվ վերցրեց նրա կողոսկրերից մեկը և նրա տեղը մսով պատեց:
(Գրաբար) Եւ արկ Տէր Աստուած թմբրութիւն ի վերայ Ադամայ, և ննջեաց. և ա՛ռ մի ի կողից նորա՝ և ելից ընդ այնր մարմին: