Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 22:35

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ նրանցից մեկը, որ օրենսգետ էր, Նրան փորձելու համար հարցրեց ու ասաց»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:34

   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

35-36. եւ նրանցից մէկը նրան փորձելով՝ հարցրեց ու ասաց. «Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»:
   
   Նրանցից մեկը փորձելով հարցրեց Նրան` ասելով. «Ուսուցի՛չ, Օրենքում ո՞ր պատվիրանն է մեծ»:

   Այս մարդուն դրդեցին առաջ գնալ որպես մի նոմիկոսի 1, այսինքն` օրենսգետի, և նա մոտեցավ հարցնելու` մյուսներից ավելի գիտուն լինելով:

   «Ուսուցի՛չ, ասում է, Օրենքում ո՞ր պատվիրանն է մեծ»:

   Երբ արքունիքի դեմ [հանցանքի] մեջ չկարողացան բռնել, Օրենքի քննությանն են գալիս, որպեսզի եթե հարցին լուծում չտա, Նրան տգետ հայտարարեն ժողովրդի առաջ: Նաև հարցրեց ոչ թե սովորելու համար, այլ փորձելու, ինչպես ասում է ավետարանիչը, որպեսզի սրանով իրենց համար պատրվակ ձեռք բերեին` [Հիսուսին մեղադրելու], թե պատվիրաններն ուղղում է` Իրեն Աստված ցույց տալով:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

եւ նրանցից մէկը նրան փորձելով՝ հարցրեց ու ասաց.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:34