Հովհաննես Ծործորեցի
եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը:
Եվ երկրորդը նման է սրան. «Պիտի սիրես քո ընկերոջը անձիդ պես»:
Սա ասաց որպես հանդիմանություն նրանց` [ցույց տալով], թե ի՛նչ պատճառով որոշեցին փորձելով հարց տալ: Ո՛չ սիրուց, այլ նախանձից մաշված: Բայց տեսնենք, թե ինչպե՛ս է այս երկրորդ [պատվիրանը] նման առաջինին: Նախ` որ [առաջինի] համար ճանապարհ է պատրաստում` ըստ Հովհաննեսի. «Եթե եղբորդ, ում տեսնում ես, չես սիրում, Աստծուն, Ում չես տեսնում, ինչպե՞ս կսիրես» (հմմտ. Ա Հովհ. 4։20): Երկրորդ` մարդու հանդեպ սերը թույլ չի տալիս մեղանչել նրա դեմ, որովհետև ո՞վ է այն մարդը, որ հանցանք կգործի նրա հանդեպ, ում սիրում է, և սա է [Տիրոջ] սիրո պատվիրանը` ըստ հետևյալի. «Եթե սիրում եք Ինձ, Իմ պատվիրանները կպահեք» (Հովհ. 14։15), և` «Սա՛ է Իմ պատվիրանը. սիրե՛ք միմյանց» (հմմտ. Հովհ. 15։17): Եվ երրորդ` մարդը, ըստ գրվածի 1237*, Աստծո ճշմարիտ պատկերն է և նմանությունը, ոչ թե նույնությունը. այդպես էլ Աստծո պատկերը հանդիսացող ընկերոջ հանդեպ [սերը] Աստծո հանդեպ սիրո նմանությունն է և ոչ թե նույնությունը: Իսկ ասելը` «Պիտի սիրես քո ընկերոջը անձիդ պես», դյուրին օրենք է և ամենքի համար էլ ախորժելի, քանի որ անձիդ հանդեպ սերը, ասում է [Տերը], ընկերոջդ հանդեպ սիրո չափն է, նույն կերպ էլ նրանը` քո: Եվ [այս պատվիրանի] կատարումը հնարավոր է. եթե [մեկը] սիրում է [քեզ], պիտի փոխարենը շնորհես, իսկ եթե թշնամի է, պիտի մոտենաս [նրան] որպես բարեգործի, ոչ միայն օրենքի պատճառով, այլև որ վերին կյանքի պատճառ է դառնում քեզ համար` ըստ այսմ. «Երբ ամեն տեսակ չար բան ստելով ասեն ձեր մասին Իմ պատճառով, ցնծացե՛ք, քանզի ձեր վարձը մեծ է երկնքում» (հմմտ. Մատթ. 5։11-12):
Մաղաքիա արք. Օրմանյան
եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:34
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: