Հովհաննես Ծործորեցի
Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները»:
Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքն ու Մարգարեները»:
Ճշմարիտ է ասում. որովհետև Օրենքն ու մարգարեական [գրքերը], որ գրվեցին, երկու բանի համար գրվեցին: Մեկը` որ [մարդիկ] հավատով ճանաչեն ճշմարիտ Աստծուն, և երկրորդը` որ չար գործերից հեռանան:
Հակոբոսը սրանք «հավատ» և «գործ» է կոչում և մեկն առանց մյուսի դատարկ ու մեռած 1238, իսկ Պողոսը գրում է. «Սիրով զորացած հավատ» (հմմտ. Գաղ. 5։6): Մնացած [պատվիրանները] համարիր, որ սրանց մասերն են, ասես արմատից ելած բուն ու ճյուղ և կախված են Աստծուց: Ուստի Տերը բավարարվեց միայն այս երկուսը ներկայացնելով` որպես կատարյալ [պատվիրաններ] և կատարելության պատճառ` Օրենքի և մարգարեների խոսքերը երկու թևերով կատարելու և առ Աստված վերաթևելու համար, նկատի ունեմ` աստվածսիրությամբ ու մարդասիրությամբ: Եվ որ սա ճշմարիտ է, հակառակի՛ց իմացիր, ինչպես ասում է [Տերը]. «Ով չարն է գործում, ատում է լույսը և լույսին մոտ չի գալիս» (Հովհ. 3։20): Դավիթն էլ երգում է. «Անմիտն ասաց իր սրտում, թե չկա Աստված. ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրինությամբ» (Սաղմ. 13։1), իսկ Պողոսն [ասում է]. «Քանի որ չընտրեցին Աստծուն ունենալ գիտության մեջ, Աստված նրանց մատնեց անարժան մտքի` գործելու անիրավություններ» (Հռոմ. 1։28): Կան և այլ այսպիսի [խոսքեր], որոնք ցույց են տալիս, որ այս [երկու պատվիրաններն են կազմում ամբողջ] Օրենքն ու Մարգարեները:
Բայց այստեղ տարակուսանք հարուցող բան կա: Իմացանք, որ այդ մարդը փորձելով մոտեցավ [Հիսուսին], սակայն Մարկոսն ասում է. «Երբ Հիսուսն իմացավ, որ նա խելացի է, ասաց. «Հեռու չես Աստծո արքայությունից» (հմմտ. Մարկ. 12։34): Արդ` սրանք չեն հակասում միմյանց: Որովհետև սկզբում փորձելով հարցրեց և պատասխանից օգուտ ստանալով` գովեստի արժանացավ, բայց ո՛չ սկզբում, այլ երբ ասաց. «Ճշմարիտ պատասխան տվեցիր», և թե` «Ընկերոջը սիրելը ողջկեզներից առավել է» (Մարկ. 12։32, 33), ինչը Քրիստոսն ասաց, որ [Իր նշած] առաջին [պատվիրանին] նման է, որովհետև ողջակեզն Աստծուն էր մատուցվում: Այդ ժամանակ էր, որ [Հիսուսն] ասաց. «Հեռու չես արքայությունից». որովհետև [փարիսեցի օրենսգետն] ավելի ցածր բաները զանց առավ և առաքինության գլխին հասավ: Բայցևայնպես կատարելապես չգովեց [նրան Տերը], այլ թերի կերպով` որպես թե [ասելով]. «Տակավին հեռու ես. իսկ եթե Ինձ էլ կապվես սիրով, որ քեզ ընկեր դարձա, նաև արքայությանը մոտ կլինես»:
Իսկ ասելով` «Լսի՛ր, Իսրայե՛լ, քո Տեր Աստվածը մեկ Տեր է» (Մարկ. Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 29, հմմտ. Բ Օր. 6։4), որին [օրենսգետը] պատասխանեց. «Լավ ասացիր, որ Աստված մեկն է» (հմմտ. Մարկ. 12։32), [Տերն] Իր անձը չօտարացրեց [Հորից], իբր Ինքն Աստված չէ, քա՛վ լիցի. այլ քանի որ Իր անձը հայտնելու ժամանակը չէր, այդ պատճառով էլ օրինակով հայտնեց, որ [Աստվածությունը] երեք է և մեկ: Որովհետև ճշմարտապես դա այդպես է. [Աստված] մեկ է ըստ աստվածության և երեք` ըստ անձնավորության: Ըստ հին սովորության` [Հիսուսը] հայտնեց միությունը, որ [Աստծո] բնությունն էր, իսկ անձերի մասին միառժամանակ լռեց, մինչև գործնականորեն սովորեին, «երբ երկինքն ու երկիրը շարժվեին»` ըստ մարգարեի (հմմտ. Անգե 2։6), և երեք օրից հարություն առնելով` [Հիսուսը] Հոր մոտ համբառնար, ինչը ցույց է տալիս հաջորդ [խոսքով]:
Մաղաքիա արք. Օրմանյան
Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 22:34
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: