Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 23:26

Հովհաննես Ծործորեցի

Կո՛յր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի եւ պնակի ներսը, որպէսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի:

 

    Կո՛ւյր փարիսեցի, մաքրիր նախ բաժակի ու ամանի ներսը, որ պեսզի նրանց դուրսն էլ մաքուր լինի:

    Ամանի` արտաքին մարմնի, ներսը հոգին է, ինչպես ասացինք: Ուստի [Տերն այս խոսքով] ցույց է տալիս, որ [հոգո՛ւ] մաքրությունն է հարկավոր, որում է Աստված կերակրվում, իսկ արտաքինը հետևում է [հոգու] մաքրությանը: Իսկ թե ինչպես, [բացատրենք], որ մարմնի մաքրության ու պղծության աղբյուրը միտքն է, ինչպես այլուր ասաց Տերը. «Սրտից են ելնում չարիքները» (հմմտ. Մատթ. 15։18-19), և դա է պղծում մարդուն, որովհետև ում հոգին մաքուր է, նրա նաև մարմինն է անարատ: Սրանով հանդերձ` [Տերն այս խոսքով] ցույց է տալիս նաև, որ հոգին ու մարմինը միություն են կազմում, զուգահասակ 1268 և նույնապատիվ են, այդ պատճառով էլ համեմատեց մեկ ամանի հետ, որն ունի ներքին և արտաքին երեսներ, որ միմյանց հայելին են: Իսկ փարիսեցիների վերաբերյալ [այս մասին] ասելը, հավանաբար, [այն պատճառով է], որ նրանք սնափառության ախտի մեջ գերազանցում էին ուրիշներին:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Կո՛յր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի եւ պնակի ներսը, որպէսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 23:13