Հովհաննես Ծործորեցի (†1338)
Սա Պիղատոսի մօտ գնալով՝ Յիսուսի մարմինը խնդրեց: Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրուի:
Մոտեցավ Պիղատոսին և խնդրեց Հիսուսի մարմինը:
Զարմանալ կարելի է նրա քաջության ու համարձակության վրա, թե ինչպես իրեն էլ մահվան վտանգեց` չվախենալով ամենքի թշնամանքից, այլ նախատինքը հանձն առավ Քրիստոսի սիրո համար և համարձակվեց Նրա մարմինը խնդրել, այն էլ` մեծ ծախսով ու ինչքով համոզելով կաշառակեր կուսակալին` խորհրդանշելով հոգևոր պետերին: Որովհետև [վերջիններս] զանազան խոսքերի ու գործերի հարստությամբ խափանում ու Քրիստոսին փրկում են այն անարժան սպասավորներից ու հայհոյիչների բերանից, ովքեր վերստին են խաչում Աստծո Որդուն` խառնակ համարելով Նոր ուխտի արյունն ու անարգելով շնորհի Հոգին:
Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց տալ մարմինը:
Շատ անգամ հնարներ մտածեց ազատելու Նրան Նրա անմեղության պատճառով` դրդված նաև իր կնոջ երազից, բայց քանի որ ամբոխը մեծացավ, [Պիղատոսը] թույլ տվեց խաչել [Հիսուսին]: Իսկ խաչելությունից հետո, երբ հրաշքն էլ տեսավ, առանց պատճառաբանությունների տվեց մարմինը կամ էլ, ինչպես ասացի, կաշառքից ակնածեց, որովհետև ինչպես որ մահը վաճառեց, այդպես էլ թաղումը, նմանապես էլ` հարությունը:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Սա Պիղատոսի մօտ գնալով՝ Յիսուսի մարմինը խնդրեց: Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրուի:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 27:57
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: