Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ յանկարծ Յիսուս նրանց դիմացը ելաւ ու ասաց՝ ողջո՜յն ձեզ. եւ նրանք մօտենալով՝ նրա ոտքերին փարուեցին ու երկրպագեցին նրան:
Եվ ահա նրանց պատահեց Հիսուսը և ասաց` ողջո՛յն: Նրանք մոտեցան, բռնեցին Նրա ոտքերից ու երկրպագեցին Նրան:
Իրենց բազմապատիկ աշխատանքի ու այնտեղ սպասելու հատուցումն առան. արժանացան գերեզմանն ու հրեշտակին տեսնելու և նրա ավետիսը լսելու, իսկ այժմ հենց Փրկչի՛ն, Ով պատահելով նրանց` ըստ Իր սովորության ասաց` ողջո՛ւյն: Այլք «ողջույն»-ը «ուրախ եղեք» են թարգմանում, որովհետև [Հիսուսի] հարությամբ վերացավ մեր տրտմությունը: «Նրանք մոտեցան, բռնեցին Նրա ոտքերից ու երկրպագեցին Նրան». ոչ միայն պատվելու համար սա արեցին, այլև հարության մեջ համոզվելու, ուստի նաև շոշափեցին, և զարմանալի չէ, որովհետև եթե Թովմասն էլ այս [թերահավատությունը] ցուցաբերեց, ի՞նչ ասել կանանց մասին: Բայց ինձ թվում է` Մագդաղենացին նրանց հետ չէր, այլ երբ լսեց հրեշտակից, բոլորից արագ վազեց աշակերտների մոտ 1671 և այս տեսակցությանը չպատահեց: Այլապես ինչպե՞ս է, որ նրանք բռնեցին [Հիսուսի] ոտքերից ու երկրպագեցին, իսկ նրան [Տերն] ասաց. «Մի՛ դիպչիր Ինձ» (Հովհ. 20:17), քանի որ լսեց մյուս կանանցից, որ [Տերը] հարություն է է առել, բայց, ինչպես Թովմասը 1672, չհավատաց: Կամ էլ քանի որ այն մարմինը դժոխքի պտուղ էր, և մեր Տերը` որպես Իր մարմնի քահանա, ապա զգուշությամբ այն պահում էր բոլոր ձեռքերից, որպեսզի մատուցեր Հորը, Ով կարող էր ընդունել այդպիսի զոհը և վերջինիս հատուցումը տալ: Եվ կամ` [Տերն այդպես վարվեց], որպեսզի ցույց տար, որ [մարդկային] մարմինը պատվվեց ու մեծարվեց, որովհետև երբ [Տերը] ծառա դարձավ, ամեն մարդ Նրա [մարմնի] հանդեպ համարձակություն ուներ, և մաքսավորներն ու մեղավորները գալիս ու հպվում էին Նրան, բայց երբ ցույց տվեց [Իր] Տեր լինելը, Իր ահն ու երկյուղը, ինչպես վայել է Աստ ծուն, թույլ չտվեց հպվել Իր [մարմնին]: Կամ` [Մարիամի] անկատարության պատճառով թույլ չտվեց հպվել. այդպես նրա մայր Եվան [դիպավ] գիտության ծառին և մարդկանց գցեց մահվան հնազանդության ներքո: Կամ` որպեսզի [Մարիամն] ամեն ինչի մասին չհարցաքններ` ըստ կանանց սովորության, այսինքն` մահվան ու հարության մասին, քանի որ դրա ժամանակը չէր, այլ Հոգին պատրաստվում էր հետո ուսուցանել, այդ պատճառով էլ [Տերն] ասաց. «Մի՛ դիպչիր Ինձ»: Կամ էլ դրանով թույլ չի տալիս, որ կանայք սպասավորեն տերունական Մարմնին և ձեռքով շոշափեն: [Մարիամ Մագդաղենացին] նախ գնաց աշակերտների մոտ, ինչպես ասացի, և պատմեց հրեշտակի երևման, քարի գլորման, գերեզմանի` Տիրոջ մարմնից դատարկ լինելու մասին, իսկ մյուսները հետո գալով` պատմեցին Հիսուսին տեսնելու մասին, բայց նրանց խոսքերը զառանցանք թվացին նրանց, և աշակերտները չհավատացին: Այդ պատճառով էլ Պետրոսը` որպես ամենատարեցն ու դյուրավ հավատացողը, վերկացավ գնաց գերեզման, նրան հետևեց Հովհաննեսը, տեսան, հավատացին և վերադարձան միմյանց մոտ 1673, իսկ Մագդաղենացին այնտեղ դեգերում ու ողբում էր, մինչև նա ևս տեսավ [Հիսուսին]:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ յանկարծ Յիսուս նրանց դիմացը ելաւ ու ասաց՝ ողջո՜յն ձեզ. եւ նրանք մօտենալով՝ նրա ոտքերին փարուեցին ու երկրպագեցին նրան:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 28:8
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: