Ա. Լոպուխին
Երբ Լաբանը իր քրոջ որդի Հակոբի մասին լսեց, վազեց նրան ընդառաջ, գրկեց և համբուրեց նրան և իր տունը տարավ: Հակոբը Լաբանին ամեն ինչ պատմեց: [13] (Սինոդական թարգ․)
Դստրիկից ազգականի ժամանման մասին լսելով՝ Լաբանը՝ հաշվենկատ ու շահամոլ այս մարդը, ջերմագին ազգակցական զգացմունքներով լցված, Հակոբին ընդառաջ է վազում, գիրկն առնելով՝ համբուրում է և սրտաբաց իր տուն է ուղեկցում: Ազգակցական ջերմագին դրսևորումները բնական և սովորական երևույթ են Արևելքում: Հակոբը ամեն ինչ պատմում է Լաբանին: Այսինքն` «իր ծնունդը, անսպասելի դիպվածները, նախախնամությամբ Լաբանի տանը հայտնվելը» (Ֆիլարետ):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Երբ Լաբանը լսեց իր քրոջ որդի Յակոբի անունը, ընդառաջ գնաց, գիրկն առաւ նրան, համբուրեց ու տարաւ իր տունը: Յակոբը Լաբանին պատմեց այդ բոլոր բաները:
(Արարատ թարգ․) Եվ երբ Լաբանը լսեց իր քրոջ որդի Հակոբի մասին, շտապեց նրան դիմավորելու, գրկեց, համբուրեց ու նրան իր տուն տարավ: Եվ նա ամեն բան պատմեց Լաբանին:
(Գրաբար) Եւ եղեւ իբրեւ լուաւ Լաբան զանուն Յակոբայ որդւոյ քեռ իւրոյ, ընթացաւ ընդառաջ նորա, գիրկս արկ եւ համբուրեաց զնա. եւ տարաւ զնա ի տուն իւր: Եւ պատմեաց Լաբանու զամենայն զբանս զայսոսիկ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: