Ծննդոց գրքի մեկնություն 29:21

Ա. Լոպուխին

Յակոբն ասաց Լաբանին. «Տո՛ւր ինձ իմ հարսնացուին, որովհետև սահմանված ժամկետը  լրացել է,  որ գնամ նրա մոտ»: [21] (Սինոդական թարգ․)
   
   Միդրաշը հետևյալ բառափոխումն է տալիս. «Աստված ինձ խոստացավ, որ ինձանից 12 ցեղեր դուրս կգան, բայց ես արդեն 84 տարեկան եմ, ե՞րբ եմ դառնալու այդ ցեղերի նախահայրը»:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Յակոբն ասաց Լաբանին. «Տո՛ւր ինձ իմ հարսնացուին, որպէսզի պառկեմ նրա հետ, որովհետեւ սահմանուած ժամկէտը վերջացել է»:
(Արարատ թարգ․) Եվ Հակոբն ասաց Լաբանին. «Ինձ տուր կնոջս, որ մտնեմ նրա մոտ, որովհետև լրացել են օրերս»:
(Գրաբար) Եւ ասէ Յակոբ ցԼաբան. Տուր ինձ զկին իմ, լցեալ են աւուրք, զի մտից առ նա: