Ծննդոց գրքի մեկնություն 29:22

Ա. Լոպուխին

Լաբանը տեղի բոլոր մարդկանց ժողովեց և խնջույք արեց : [22] (Սինոդական թարգ․)
   
   Լաբանը, չնայած իր հաշվենկատությանը, խրախճանքին շատ հյուրեր է հրավիրում: Նպատակը գուցե այն էր, որ եթե (խաբեության համար) Հակոբը առարկեր,  ապա ինքը վկաներ ունենար, կամ (գինարբուքի շնորհիվ) վերջինիս  մեղմեր,  և կամ, վերջապես, երկու ամուսնությունն էլ միաժամանակ նշեր:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Լաբանը հաւաքեց տեղի բոլոր մարդկանց ու հարսանիք արեց:
(Արարատ թարգ․) Եվ Լաբանը հավաքեց այնտեղի բոլոր մարդկանց ու խնջույք արեց:
(Գրաբար) Եւ ժողովեաց Լաբան զամենայն արս տեղւոյն, եւ արար հարսանիս: