Ծննդոց գրքի մեկնություն 29:34

Ա. Լոպուխին

Եվ դարձյալ հղիացավ և մի որդի ծնեց և ասաց. «Հիմա այս անգամ իմ ամուսինն ինձ հետ կմիավորվի, որովհետև երեք որդի ծնեցի նրա համար: Այս պատճառով նրան կոչեց Ղևի»: [34] (Սինոդական թարգ․)
   
   «Ղևի» եբրայերենից նշանակում է «հաղորդակից լինել» (Վուլգ.` «copulabitur»): Եթե առաջնեկի ծննդով Լիան ամուսնու մեծ սիրուն արժանանալու, երկրորդի միջոցով` քրոջը հավասարվելու հույս ուներ, ապա երրորդի ծնունդով նա ակնկալում էր, որ ամուսինը  մշտապես   կկապվի իրեն: Ըստ Միդրաշի` «հաղորդակից լինել»-ն իրականություն կդառնա՝ Ղևիի որդիների իրենց երկնավոր Հորը հավատարիմ լինելու դեպքում: Ղևիին վերաբերվող արական սեռի «կոչել» բայը ռաբբիները կա´մ վերագրել են Հրեշտակին, որն իբր թե Ղևի անունն է տվել, կա´մ Հակոբին: Ըստ Միդրաշի` Լիան, իմանալով, որ Հակոբի 4 կանանցից կծնվեն 12 զավակներ, երրորդ զավակի լույս աշխարհ գալուց հետո որոշում է, որ այլևս չի ծննդաբերի, այստեղից էլ պարզ է դառնում «Ղևիի վրա դրված հույս» արտահայտությունը:  Այնուհետև ծնվեց Հուդան, ինչն անսպասելի բերկրանք էր:
--------------------------------
[34](Էջմիածին թարգ․) Նա նորից յղիացաւ, ծնեց որդի եւ ասաց. «Այլեւս իմ կողքին կը լինի իմ ամուսինը, որովհետեւ նրա համար երեք որդի ծնեցի»: Դրա համար էլ նրան կոչեց Ղեւի:
(Արարատ թարգ․) Եվ դարձյալ հղիացավ ու մի որդի էլ ծնեց և ասաց. «Արդ, այս անգամ իմ ամուսինը կմիանա ինձ, որովհետև նրա համար երեք որդի ծնեցի»: Այդ պատճառով նրա անունը Ղևի դրեց:
(Գրաբար) Եւ յղացաւ` եւ ծնաւ որդի. եւ ասէ. Արդ առ իս եղիցի այր իմ, զի ծնայ երիս որդիս. վասն այնորիկ կոչեաց զանուն նորա Ղեւի: