Ա. Լոպուխին
Եվ դարձյալ հղիացավ, մի որդի ծնեց և ասեց. «Այս անգամ էլ պիտի գոհանամ Տիրոջից»: Դրա համար նրա անունը Հուդա դրեց: Եվ դադարեց երեխա ունենալուց: [35] (Սինոդական թարգ․)
Հուդա` «Յեհուդա», նշանակում է` թող օրհնյալ և փառավորյալ լինի (Եհովան): Լիան առաջին հերթին փառաբանում է Եհովային և հետո միայն Հուդային` իր ժառանգներով հանդերձ (հմմ. Ծննդ. 49։8–10, Ա. Մնաց. 28։4, 5։2):
--------------------------------
[35](Էջմիածին թարգ․) Նա մի անգամ էլ յղիացաւ, ծնեց որդի եւ ասաց. «Այս անգամ էլ պիտի գոհանամ Տիրոջից»: Եւ նրա անունը դրեց Յուդա: Դրանից յետոյ նա դադարեց երեխայ ունենալուց:
(Արարատ թարգ․) Եվ դարձյալ հղիացավ ու մի որդի էլ ծնեց և ասաց. «Այս անգամ պիտի գոհանամ Տիրոջից»: Այդ պատճառով նրա անունը Հուդա դրեց: Եվ դրանից հետո դադարեց ծնել:
(Գրաբար) Եւ յղացաւ դարձեալ, ծնաւ որդի. եւ ասէ. Զայս միւս անգամ գոհացայց զՏեառնէ. եւ կոչեաց զանուն նորա Յուդա: Եւ եկաց ի ծննդոց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: