Սրբ. Եփրեմ Ասորի
Ադամը պատասխանեց. «Լսեցի քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետեւ մերկ էի, եւ թաքնուեցի»:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 3:9
Ա. Լոպուխին
Նա պատասխանեց. «Լսեցի Քո ձայնը դրախտում, վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի»։ (Սինոդական թարգ․)[10]
Նա պատասխանեց. «Լսեցի Քո ձայնը..., վախեցա, որովհետև մերկ էի...»... Ադամն անկեղծ ու սրտաբուխ ապաշխարության փոխարեն դիմում է կեղծ ներողամտությանը՝ ինքնարդարացմանը, ինչը, անշուշտ, միայն ուժեղացնում է նրա մեղքի ծանրությունը:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ադամը պատասխանեց. «Լսեցի Քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետեւ մերկ էի, եւ թաքնուեցի»:
(Արարատ թարգ․) Եվ նա ասաց. «Լսեցի Քո ձայնը պարտեզում և վախեցա: Եվ քանի որ մերկ էի, թաքնվեցի»:
(Գրաբար) Եւ ասէ. Լուա՛յ զձայն քո ի դրախտի աստ՝ և երկեայ. քանզի մե՛րկ էի՝ և թաքեայ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: