Ծննդոց գրքի մեկնություն 3:4

Սրբ. Եփրեմ Ասորի

Օձն ասաց կնոջը. «Չէք մահանայ,

   
Տե՛ս  Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 3:1   
   

Ա. Լոպուխին

Եվ օձն ասաց կնոջը. «Բնավ, չեք մահանա,...» (Սինոդական թարգ․)[4]
   

   Չեք մահանա...Եվայի պատասխանը արդարացիորեն քննելով սատանան նկատում է, որ Աստծուն հնազանդվելու հարցում նա կաշկանդված է ոչ այնքան ներքին ու բարոյական դրդապատճառներով, որքան արտաքին՝ մահվան վախի զգացումով, և ասում է արդեն կատարյալ սուտ. «Բնավ, չեք մահանա», այսինքն՝ ձեր մտահոգությունը, հիմնված աստվածային սպառնալիքի վրա, թե կյանքից կզրկվեք, բոլորովին անհիմն և ունայն է:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Օձն ասաց կնոջը.«Չէք մահանայ,
(Արարատ թարգ․) Եվ օձն ասաց կնոջը. «Բնավ չեք մեռնի,
(Գրաբար) Եւ ասէ օձն ցկինն. Ո՛չ եթէ մահու մեռանիցիք։