Ծննդոց գրքի մեկնություն 36:9

Ա. Լոպուխին

9-10. Սա է Եսավի՝ եդովմացիների նախահոր սերունդը Սեիր լեռան վրա. [9] Եսավի որդիներն են ՝ Եղիփազ՝ Եսավի կին Ադդայի որդին, Ռագուել՝ Եսավի կին Բասեմաթի որդին: (Սինոդական թարգ․)
   
   Այստեղ 1–ին համարում ասվածի կրկնությունն է, սակայն եթե 1-8–րդ համարներում ասվածը վերաբերում էր Եսավի որդիներին, ապա հաջորդող (9-19) համարներում ասվածը վերաբերում է  նաև Եսավի թոռներին և նրանց սերունդներին:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Այս է Եսաւի՝ եդոմայեցիների նախահօր սերունդը Սէիր լերան վրայ:
(Արարատ թարգ․) Եվ սրանք էին եդոմացիների հայր Եսավի սերունդները Սեիր լեռան վրա:
(Գրաբար) Եւ այս են ծնունդք Եսաւայ` հաւրն Եդոմայեցւոց, ի լերինն Սէիր: