Ծննդոց գրքի մեկնություն 37:31

Ա. Լոպուխին

31-33. Նրանք առան Հովսեփի պատմուճանը, մի ուլ մորթեցին, պատմուճանը թաթախեցին ուլի արյան մեջ, [31] ապա ծաղկազարդ պատմուճանն ուղարկեցին իրենց հորն ու ասացին. «Գտել ենք սա, տե՛ս, քո՞ որդու պատմուճանն է, թե՞ ոչ»: Նա ճանաչեց այն ու ասաց. «Այս պատմուճանը իմ որդունն է. գիշատիչ գազան է կերել նրան՝ հոշոտել Հովդեփին»: (Սինոդական թարգ․)
   
   Հովսեփի եղբայրների հանցանքն  իր հետ բերում է մեկ այլ հանցանք` հորը  դաժանաբար խաբելը, ընդ որում՝ այս խաբեության համար նրանք օգտագործում են Հովսեփի՝ այդ նույն չարաբաստիկ պատմուճանը, որտեղ դրոշմված էր հայրական նախապատվությունը Հովսեփին, և ըստ այդմ նրանց մոլեգնող խիղճը ցանկանում էր արդարացում գտնել: Ռ. Մայմոնիդն ասում է, որ ըստ Մովսիսական օրենքի՝ բազմիցս պահանջվում էր նոխազի զոհաբերություն իսրայելացիների համընդհանուր մեղքերի համար՝  հիշատակելով Հակոբի որդիների այս խաբեությունը, որն էլ մեղքերից մաքրվելու անհրաժեշտությամբ ստիպելու էր արթնացնել մեղավորների գիտակցությունը (Philippson,  s. 201, 202):
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Նրանք առան Յովսէփի պատմուճանը, մի ուլ մորթեցին, պատմուճանը թաթախեցին ուլի արեան մէջ,
(Արարատ թարգ․) Եվ վերցրին Հովսեփի պատմուճանը, այծերից մի նոխազ մորթեցին և պատմուճանը թաթախեցին արյան մեջ:
(Գրաբար) Եւ առեալ զպատմուճանն Յովսէփայ` զենին ուլ այծեաց, եւ թաթաւեցին զպատմուճանն յարեանն: