Սրբ. Եփրեմ Ասորի
9-10. Տէր Աստուած կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»: Ադամը պատասխանեց. «Լսեցի Քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետեւ մերկ էի, եւ թաքնուեցի»:
Ադամին ասում է. «Ու՞ր ես», որպեսզի ինքը լինի իր անձի հանդիմանողը: «Լսեցի Քո ձայնը, ասում է»: Եթե իմ ձայնին հետևեիր մերկանալով չէիր խայտառակվի: «Ո՞վ քեզ ցույց տվեց, թե մերկ ես դու, արդյո՞ք կերար այն ծառից որ պատվիրել էի չուտել»: Նրանց վրա եկավ հասավ ամոթը, որպեսզի ծանուցի, որ ինքը` Արարչի գործը մարտնչեց նրա դեմ, որովհետև կամեցավ բարձրանալ հասնել Աստծուն: Աստված ցանկացավ ցույց տալ, որ այնտեղ էր այն ժամանակ, երբ Ադամը կարծում էր, թե հեռու է այնտեղից:
Ա. Լոպուխին
Եվ Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»։ (Սինոդական թարգ․)[9]
Ո՞ւր ես... Այս հարցադրման մեջ բնավ չկա անտեղյակություն, այլ լսելի է միայն աստվածային սիրո կոչը՝ ուղղված մեղավորին, զղջման համար: Սուրբ Ամբրոսիոսի մեկնության համաձայն՝ Աստված հարցնում է Ադամին ոչ թե այն մասին թե որտեղ է գտնվում, այլ այն մասին թե ինչ վիճակում է գտնվում:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Տէր Աստուած կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»:
(Արարատ թարգ․) Եվ Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց. «Ո՞ւր ես»:
(Գրաբար) Եւ կոչեաց Տէր Աստուած զԱդամ, և ասէ ցնա. Ո՞ւր ես։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: