Ա. Լոպուխին
8-9․ Բայց նա ասաց իր տիրոջ կնոջը․ «Ահա իմ տերը չգիտի, թե ինչ կա իր տանը, և ամեն ինչ հանձնեց իմ ձեռքը։ [8] Ինձանից մեծը չկա այս տանը, և նա չարգելեց ինձ ոչինչ՝ քեզանից բացի, քանզի դու նրա կինն ես։ Ապա ես ինչպե՞ս կարող եմ անել այդ չար ու սոսկալի բանը և մեղանչել Աստծու առաջ»։ (Սինոդական թարգ․)
Հովսեփի հորդորները համոզիչ են․ նա մատնանշում է հետևյալ հանգամանքները, որոնք պիտի սթափեցնեին հանցագործ կնոջը․
1․ տիրոջ նկատմամբ իր երախտագիտությունը, որը թույլ չէր տալիս նրան մեղք գործել նրա կնոջ հետ,
2․ անձնական պատվի և ազնվության զգացողությունը (ինձանից մեծը չկա),
3․ հիշեցում կնոջը նրա ամուսնական պարտականությունների մասին (քանզի դու նրա կինն ես) և վերջապես,
4․ Աստծու ներկայության և երկյուղի զգացումը, ինչպես նաև բարոյական օրենքի սրբությունը (ինչպե՞ս կարող եմ անել այդ)։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Բայց նա մերժեց՝ իր տիրոջ կնոջն ասելով, թէ՝ «Եթէ իմ տէրը իր տան ողջ ունեցուածքը վստահել է ինձ,
(Արարատ թարգ․) Բայց նա մերժեց իր տիրոջ կնոջը և ասաց. «Ահա իմ տերը չգիտի, թե ինչ կա տան մեջ՝ իմ ձեռքի տակ: Նա իր ամբողջ ունեցվածքն իմ ձեռքն է տվել:
(Գրաբար) Եւ նա ոչ կամեցաւ: Եւ ասէ ցկին տեառն իւրոյ. Զի եթէ տէր իմ ոչ ճանաչէ ինչ ի տան իւրում վասն իմ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: