Ա. Լոպուխին
2-4․ Եվ փարավոնը բարկացավ իր երկու ներքինիների՝ տակառապետի և մատակարարի վրա, [2] նրանց բանտ նետեց՝ դահճապետի մոտ, այն բանտը, որտեղ Հովսեփն էր փակված։ Դահճապետը նրանց հանձնեց Հովսեփին, որն էլ սպասարկում էր նրանց։ Նրանք մի քանի օր մնացին բանտում։ (Սինոդական թարգ․)
Փարավոնի բարկությունը հարուցած ներքինիներին արքան ուղարկեց Պետափրեսի բանտը, քանի որ Եգիպտոսում պետական հանցագործների համար հատուկ բանտեր չկային (ինչպես և ամբողջ արևելքում, անգամ նորագույն շրջանում)։ Պետափրեսը հնարավորություն է ստանում ոչ միայն մեղմացնելու ներքինիների պատիժը, այլ նաև օգնելու այնտեղ փակված Հովսեփին: Նա Հովսեփին ուղարկում է նրանց մոտ, որպեսզի վերջինս հոգա նրանց անձնական կարիքները։ Եբրայերեն «յամիմ»՝ «օրեր», հաճախ նշանակում է տարի (Ա Թագ․ 1։3, 7, 2։19), սակայն այստեղ այն նշանակում է անորոշ, հավանաբար, փոքր ժամանակահատված։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Բարկացաւ փարաւոնն իր երկու ներքինիների՝ տակառապետի եւ մատակարարի վրայ,
(Արարատ թարգ․) Եվ փարավոնը բարկացավ իր երկու ներքինիների՝ մատռվակապետի ու հացագործապետի վրա:
(Գրաբար) Եւ բարկացաւ փարաւոն ի վերայ երկոցուն ներքինեացն իւրոց. եւ ի վերա տակառապետին, եւ ի վերայ մատակարարին:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: