Ծննդոց գրքի մեկնություն 41:1

Ա. Լոպուխին

Երկու տարի անց փարավոնը երազ տեսավ, և ահա երազում նա կանգնած է գետի եզերքին: [1] (Սինոդական թարգ․)
   
   Հավանաբար, այստեղ երկու տարին հաշվարկվում է ըստ 40−րդ գլխի 23−րդ համարի հետ եղած կապի, այսինքն՝ մատռվակի բանտից ազատվելուց սկսած, կամ այն կարող է ցույց տալ Հովսեփի բանտարկության ամբողջ ժամկետը։ «Գետը» (եբրայերեն՝ «յեոր»), անկասկած, Նեղոսն է, որը անվանական արժեքով՝ որպես հատուկ անուն,  օգտագործվում է ոչ միայն Հնգամատյանում, այլ նաև Հին Կտակարանի ուրիշ գրքերում (Ես․ 7։18, 19, Երեմ․ 46։7, 8, Եզեկ․ 29։3 և այլն)։ Նեղոսի եբրայերեն անվանումը համահունչ է եգիպտական «յոպո»՝ գետին․  կարելի է ենթադրել, որ ի սկզբանե «յեոր» հասարակ անունը հետագայում սկսել է կիրառվել միայն Նեղոսի համար, որը Եգիպտոսի կարևորագույն գետն է (ինչպես urbs՝ լատիներենում = Roma, αστυ հունարենում՝ Αθηναι)։ Հովսեփին բարձացնող փարավոնը  ամենայն հավանականությամբ Հյուքսոսների դինաստիայից սերող Ապոֆիսը կամ Ապափինն էր, իսկ ըստ այլ կարծիքների՝ 12−րդ դինաստիայի ներկայացուցիչ Ամենմեհ 3−րդը։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Երկու տարի անց փարաւոնը երազ տեսաւ: Երազում ինքը կանգնած էր գետի եզերքին,
(Արարատ թարգ․) Եվ եղավ, որ երկու տարի անց փարավոնը երազ տեսավ. ահա նա կանգնած էր գետեզերքին,
(Գրաբար) Եւ ահա որպէս թէ ի գետոյ անտի ելանէին եւթն երինջք գեղեցիկ տեսանելով, եւ ընտիրք մարմնով, եւ արածէին ի խաղի անդ: