Ծննդոց գրքի մեկնություն 41:17

Ա. Լոպուխին

17-24․ Եվ փարավոնն ասաց Հովսեփին․ «Երազումս տեսա, որ կանգնած եմ գետի եզերքին, [17] և ահա գետից  դուրս եկան պարարտ ու գեղեցիկ յոթ երինջներ, որոնք արածում էին ճահճատում։ բայց ահա դրանցից հետո գետից դուրս եկան շատ տգեղ ու զզվելի երինջներ, որոնցից ավելի տգեղ ես չեմ տեսել եգիպտացիների ողջ երկրում։ Եվ յոթ նիհար ու տգեղ երինջները կերան  գեղեցիկ ու պարարտ յոթ երինջներին։ Նրանք թեև կերան վերջիններիս, բայց չէր երևում, որ նրանք սրանց կուլ էին տվել․ նրանք  առաջվա պես  նիհար էին։ Եվ ես զարթնեցի։ Հետո երազ տեսա, և ահա մեկ ցողունից բուսնում էին  գեղեցիկ յոթ հասկեր։ Նրանց կողքին բուսան բարակ, չորուկ  ու խորշակահար յոթ այլ հասկեր։ Եվ նիհար հասկերը կուլ տվեցին յոթ գեղեցիկ հասկերին։ Ես  պատմեցի այն մոգերին, բայց ոչ ոք չկարողացավ այդ ամենը մեկնել։ (Սինոդական թարգ․)
   
   Այս հատվածում փարավոնի անունից կրկնվածն իր մեջ ամփոփում է վերևում սուրբգրային հեղինակի կողմից պատմվածը (հ․ 1−8)։  Այն փարավոնի երազների մանրամասներն ընթերցողին ավելի մատչելի կերպով հաղորդելու նպատակ ունի։ Այստեղ՝ 21−րդ համարում, բովանդակվում է առաջին պատմության մի էական լրացում․ առաջին յոթ տարիների բերրիությունն իր ավելցուկով չի կարողանա ծածկել սովի հաջորդ 7 տարիների աղքատությունը:
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Փարաւոնը, դիմելով Յովսէփին, ասաց. «Երազումս ինձ թւում էր, թէ կանգնած էի գետի եզերքին,
(Արարատ թարգ․) Եվ փարավոնը պատմեց Հովսեփին. «Երազումս ահա կանգնած էի գետեզերքին:
(Գրաբար) Խաւսեցաւ փարաւոն ընդ Յովսէփայ` եւ ասէ. Թուէր ի տեսլեան իմում, եթէ կայի յեզեր գետոյ.