Սրբ. Եփրեմ Ասորի
Եթէ այսօր ինձ հանես երկրից, ես կը թաքնուեմ քեզնից, ահ ու դողի եւ երերման մէջ կը լինեմ երկրի վրայ, եւ ով հանդիպի, կը սպանի ինձ»:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 3:13
Ա. Լոպուխին
Ահա Դու հիմա հեռացնում ես ինձ երկրից, և ես կթաքնվեմ քո երեսից, և կլինեմ վտարանդի ու թափառական երկրի վրա, և ով հանդիպի, կսպանի ինձ»։ (Սինոդական թարգ․)[14]
Ահա Դու հիմա հեռացնում ես ինձ երկրից... Բնագրում երկրից («գաադամա»՝ մարդկանցով բնակեցված և մշակված) անվան ներքո ակնհայտորեն հասկացվում է Եդեմի երկիրը, որ նախաստեղծ մարդկության առաջին բնակության վայրն էր: Ադամը վտարվեց դրախտից կամ երկրի պարտեզից, իսկ Կայենը վտարվում է նաև ամբողջ այս երկրից: Դրանով, անշուշտ, այստեղ չի բացառվում հնարավորությունը` տեսնելու հողի-մոխրի հետ համեմատությունը , որը երկրի վրա ցաք ու ցրիվ է լինում քամու միջոցով (Սաղմ. 1:4, Ովս.8:3):
Ես կթաքնվեմ քո երեսից... Սա Եդեմից վտարվելու մասին մտքի զուգահեռն է, մի երկիր, որն օրհնված էր Աստծո առանձնահատուկ բարեբեր ներկայությամբ և նշանավորված էր Նրա կողմից խոստացված շնորհներով:
Եվ ով հանդիպի, կսպանի ինձ... «Ուրեմն, յուրաքանչյուր ոք, ով մեղք է բերում աշխարհ, բնազդաբար զգում է, որ ինքը, ըստ հատուցման օրենքի, ենթակա է նույն այն չարիքին, ինչն ինքն է ներմուծել հասարակություն» (Գ.Կ. Վլաստով): Ու՞մից էր վախենում Կայենը: Դրա առավել խելամիտ և ճշմարտանման պատասխանը կլինի այն ենթադրությունը, որ նա վախենում էր թե՛ ներկա և թե՛ ապագա իր հայրական ողջ ընտանիքի վրեժխնդրությունից: Կարելի է ենթադրել, որ նույնիսկ Կայենի եղբայրասպանության ժամանակ, ինչը վերաբերում է ծնողների կյանքի 130-րդ տարուն (յոթանասունից թարգմանության համաձայն 230-րդ տարուն), նրանց ընտանիքը չէր սահմանափակվում միայն այդ երկու՝ Աստվածաշնչում հայտնի որդիներով, այլ կազմված էր նաև ուրիշ ուստրերով ու դուստրերով (Ծննդ. 5:4):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Եթէ այսօր ինձ հանես երկրից, ես կը թաքնուեմ քեզնից, ահ ու դողի եւ երերման մէջ կը լինեմ երկրի վրայ, եւ ով հանդիպի, կը սպանի ինձ»:
(Արարատ թարգ․) Ահա այսօր արտաքսեցիր ինձ երկրից, և ես պիտի թաքնվեմ Քո երեսից ու երկրի վրա աստանդական ու թափառական լինեմ, և ամեն ոք, ով ինձ գտնի, կսպանիե:
(Գրաբար) Եւ եհան զԱդամ, և բնակեցո՛յց յանդիման դրախտին փափկութեան. և հրամայեաց քերոբէից և բոցեղէն սրոյ շուրջանակաւ պահել զճանապարհս ծառոյն կենաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: