Ծննդոց գրքի մեկնություն 4:2

Սրբ. Եփրեմ Ասորի

Դրանից յետոյ նա ծնեց նրա եղբայր Աբէլին: Աբէլը դարձաւ ոչխարների հովիւ, իսկ Կայէնը հող էր մշակում:

   

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 4:1

   

Ա. Լոպուխին

Եվ հետո նա ծնեց նրա եղբայր Աբելին։ Աբելը դարձավ ոչխարների հովիվ, իսկ Կայենը հող էր մշակում։ (Սինոդական թարգ․)[2]
   

   Աբել – Աստվածաշնչից հայտնի Ադամի երկրորդ որդու անունը մեկնում և թարգմանում են տարբեր կերպ՝ «շունչ», «ոչնչություն», «ունայնություն» կամ, ինչպես կարծում է Հովսեփիոս Փլաբիոսը, «լաց»: Նախորդ անվան նման, սա էլ, ամենայն հավանականությամբ, նույնպես կապ ուներ առաջին խոստման գաղափարի հետ: «Ինչքան ուրախացել էր Եվան առաջին զավակով, ումից ակնկալում էր տեսնել մեծագույն մխիթարություն իր համար, նույնքան էլ սաստիկ տրտմել երկրորդ որդու ծննդյամբ, ինչպես դա երևում է նրան տրված Աբել անունից, որը նշանակում է «ունայնություն, ոչնչություն»: Եվան, հավանաբար, ցանկանում էր այդ անվամբ արտահայտել այն, որ ինչպես առաջին որդու մեջ չգտավ, ինչ սպասում էր, այնպես էլ երկրորդից որևէ ուրախություն այլևս չի ակնկալում» (Վեսարիոն):

   Աբելը դարձավ ոչխարների հովիվ, իսկ Կայենը հող էր մշակում... Հետևաբար դեռևս վաղ ժամանակներում նախաստեղծ ընտանիքի ընդերքում առաջանում են մարդկության երկու հնադարյան զբաղմունքների ներկայացուցիչների՝ բեդուինների (քոչվոր Աբել) և ֆելլահի (հողագործ Կայեն) նախատիպերը: «Մենք լիովին ժխտում ենք այն տեսությունը, թե մարդկությունն անցել է նախնադարյան զբաղմունքների բոլոր ուղիներով, այսինքն՝ որ նա սկզբում զբաղվում էր որսորդությամբ, հետո անցել է խաշնարածությանը, վերջապես դարձել նստակյաց և զբաղվել հողագործությամբ: Այդ տեսությունը չի հաստատվում և ոչ մի օրինակով, գոնե, այն երկու հազար տարիների ընթացքում, որոնց մասին մենք հավաստի տեղեկություններ ունենք» (Գ.Կ.Վլաստով):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Դրանից յետոյ նա ծնեց նրա եղբայր Աբէլին: Աբէլը դարձաւ ոչխարների հովիւ, իսկ Կայէնը հող էր մշակում:
(Արարատ թարգ․) Եվ դարձյալ ծնեց և ունեցավ նրա եղբայր Աբելին: Եվ Աբելը ոչխարների հովիվ էր, իսկ Կայենը՝ հողագործ:
(Գրաբար) Եւ յաւել ծնանել զեղբայր նորա զՀաբէլ։ Եւ եղև Հաբէլ հովիւ խաշանց, և Կային գործէր զերկիր։