Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ Նա, բացելով Իր բերանը, ուսուցանում էր նրանց՝ ասելով»:
«Բացեց, - ասում է Ավետարանիչը, - Իր բերանը…և ուսուցանում էր նրանց»։ Այստեղ ի՞նչ կարիք կար ավելացնելու՝ «բացեց Իր բերանը» խոսքը։ Որպեսզի դու գիտենաս, որ Հիսուս ուսուցանում էր նույնիսկ այն ժամանակ, երբ լռում էր, և ոչ միայն այնժամ, երբ խոսում էր։ Քրիստոս ուսուցանում էր երբեմն էր Իր շուրթերը բանալով, երբեմն էլ` Իր արարքների միջոցով։ Երբ դու լսում ես « ուսուցանում էր նրանց» խոսքերը, մի՛ կարծիր, թե Նա խոսում էր միայն Իր աշակերտների հետ, այլ իմացա´ծ եղիր, որ Իր աշակերտների միջոցով Հիսուս խոսում էր բոլորի հետ։ Բայց քանի որ բազմությունն անկիրթ էր, կազմված այնպիսի մարդկանցից, որոնք դեռևս իմացության ցածր մակարդակի վրա էին գտնվում, ուստի Քրիստոս, Իր առջև հավաքելով աշակերտներին, Իր խոսքն ուղղում է նրանց: Եվ աշակերտների հետ զրույցում Հիսուս այնպես է խոսում, որ իմաստության այս ուսուցումը հետաքրքիր է դառնում նաև մյուսների` նրա´նց համար, ովքեր գրեթե կատարելապես անընդունակ էին Նրան ըմբռնելու։ Սա ակնարկելով էր, որ Ղուկասն ասաց, թե Հիսուս Իր խոսքն այդժամ ուղղել էր Իր աշակերտներին։ Մատթեոսը նույնպես, այս հանգամանքը մատնացույց տալով, գրեց հետևյալը. «Նրա մոտ եկան Իր աշակերտները, և Նա ուսուցանում էր նրանց» (հմմտ. Մատթ. 5:1-2)։ Նկատի առնելով այս իրողությունը՝ մյուսները նույնպես պետք է առավել մեծ ուշադրությամբ ունկնդրեին Հիսուսի խոսքերը, քան այն դեպքում, երբ այդ խոսքերն անմիջապես ուղղված լինեին ողջ բազմությանը (ամբոխին)։
Սրբ. Ներսես Շնորհալի (†1173)
եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:1
Ստեփանոս Սյունեցի (†735)
Եվ Նա, բացելով իր բերանը, ուսուցանում էր նրանց և ասում.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:1
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել.
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:1
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: