Սրբ. Եփրեմ Ասորի
Նա նրա անունը դրեց Նոյ: Ղամէքն ասաց. «Սա մեզ կը հանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցաւերից եւ այն երկրից, որ անիծեց Տէր Աստուած»:
Պատարագը, որ Աբելը մատուցեց, Կայենի պատճառով բարկությամբ խափանվել էր մինչև Նոյը. Դրա մասին մարգարեացավ նրա հայրը և ասեց «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցավերից և այն երկրից, որ անիծեց Տէր Աստված», որպեսզի հաշտեցնի Աստծուն Իր արարածների հետ, քանի որ բարկացած էր նրանց վրա: Քանի որ Ադամի մեղքի պատճառով անիծեց օրհնյալներին և երկրորդ անգամ կրկին նրանց օրհնեց Նոյի ձեռքով, և վերացրեց ողջ աշխարհը մեկ օրում ինչպես Ադամը, քանի որ բոլոր պատճառները, որ լինում էին՝ մի գործ էին կատարում: Խափանվեցին պատարագները, որպեսզի այլևս սպանություններ չլինեն մի որոշ ժամանակ, ինչքան մնաց, և ոչ ոք նրան հակառակորդ չեղավ, և հետո պատարագ մատուցեց:
Ա. Լոպուխին
Եվ նրա անունը դրեց Նոյ՝ ասելով. «Նա մեզ կհանգստացնի մեր գործերից և մեր ձեռքի ցավերից, այն երկրի հողը մշակելիս, որ անիծեց Տեր Աստված»: (Սինոդական թարգ․)[29]
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 5:28
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Նա նրա անունը դրեց Նոյ: Ղամէքն ասաց. «Սա մեզ կը հանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցաւերից եւ այն երկրից, որ անիծեց Տէր Աստուած»:
(Արարատ թարգ․) Եվ նրա անունը Նոյ կոչեց՝ ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից և մեր ձեռքերի չարչարանքներիցից այն երկրի պատճառով, որին Տերն անիծեց»:
(Գրաբար) և անուանեաց զանուն նորա Նո՛յ. ասէ՝ սա՛ հանգուսցէ զմեզ ի գործոց մերոց և ի տրտմութեանց ձեռաց մերոց, և յերկրէ զոր անէծ Տէր Աստուած։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: