Ծննդոց գրքի մեկնություն 5:4

Ա. Լոպուխին

4-8․ Սեթին ծնելուց հետո Ադամն ապրեց ևս յոթ հարյուր տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր։ [4]Ադամական ամբողջ կյանքի օրերը ինը հարյուր երեսուն տարի էին, և նա մեռավ: Սեթը երկու հարյուր հինգ տարեկանում ծնեց Ենոսին։ Ենոսին ծնելուց հետո Սեթն ապրեց ևս յոթը հարյուր յոթը տարի և ծնեց ուստրեր ու դուստրեր։ Սեթը մեռավ՝ ապրելով ինը հարյուր տասներկու տարի։ (Սինոդական թարգ․)

   

   Եվ ծնեց ուստրեր ու դուստրեր... Աստվածաշունչը տալիս է Ադամի և Եվայի երեք որդիների և մեկ դստեր (ենթադրվում է, որ նա Կայենի կինն է եղել) անունները (Ծննդ. 4:17): Սակայն վերջիններից բացի, նրանք, ինչպես երևում է վերոհիշյալ նախադասությունից, ամենայն հավանականությամբ ունեցել են ուրիշ որդիներ և անկասկած ուրիշ դուստրեր, ովքեր այստեղ չեն հիշատակվում այն բանի համար, որ էական նշանակություն չեն ունեցել աստվածային տնտեսության պատմության մեջ: Մենք համանման տեղեկություններ ունենք նույն սերնդի ուրիշ նահապետների ընտանիքների մասին (Ծննդ. 5:7–26 և այլն), որի պատճառով մեկ անգամ ևս համոզվում ենք, որ այդ ծննդաբանությունը սեթականների սերնդի ամբողջական ցանկը չի ներկայացնում, այլ հիշատակում է միայն ընտրյալ անձանց, ովքեր յուրահատուկ ձևով առանձնացել են մարդկության փրկության պատմության մեջ:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Սէթին ծնելուց յետոյ Ադամն ապրեց եւս եօթը հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր::
(Արարատ թարգ․) Եվ Ադամի կյանքի օրերը Սեթին ծնելուց հետո ութ հարյուր տարի էին, և նա ծնեց որդիներ ու դուստրեր:
(Գրաբար) Եւ եղեն աւուրք Ադամայ յետ ծնանելոյ նորա զՍէթ՝ ամք եւթնհարևր. և ծնաւ ուստերս և դստերս։