Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 8:3

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Հիսուս, ձեռքը մեկնելով, դիպավ նրան ու ասաց. «Կամենում եմ, մաքրվի՛ր»։ Եվ նա իսկույն մաքրվեց բորոտությունից»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:1
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Յիսուս իր ձեռքը երկարեց, դիպցրեց նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ իսկոյն բորոտութիւնը նրանից մաքրուեց:
   
    Բորոտին թվաց, թե [Հիսուսը] Օրե

    Հիսուսը ձեռքը մեկնեց, հասցրեց նրան և ասաց. «Կամենո՛ւմ եմ, մաքրվի՛ր», և բորոտությունն իսկույն մաքրվեց նրանից:

    նքը պահում է այնպես, ինչպես Եղիսեն, ով դուրս չեկավ Նեեմանի մոտ (Դ Թագ. 5։8-19): Ուստի [Հիսուսը], մոտենալով նրան, խափանում է այս կարծիքը, որպեսզի ցույց տա, որ Օրենսդրի դեմ օրենքն ուժ չունի, և որ Ինքը հնազանդ չէ Օրենքին, այլ տերն է, ով ոչ միայն չի վնասվում պղծվածից, այլև մաքրում այդպիսիներին: Նաև եթե [Տերը] ձեռքը չմեկներ, Նրա մասին կկարծեին, թե վախեցավ բորոտությունից, բայց դիպչելով էլ Օրենքի դեմ էր մեղանչելու (Ղևտ. 5։2-6, 13։15), և դրանից հոգով վնասվելու էր մարմնով բժշկվածը: Ուստի ձեռքը մեկնելով՝ բժշկեց [բորոտի] մարմինը՝ հայտնելով Իր Աստված լինելը, այն, որ Ինքը պղծությունը հալածող է, և խոսքով ասելով. «Կամենո՛ւմ եմ, մաքրվի՛ր»՝ բժշկեց նաև հոգին, որով ցույց տվեց Օրենքին Իր ընտանությունը:

    Նաև՝ բորոտը մեր Տիրոջ հանդեպ երկու բան ցույց տվեց՝ խնդրանք և կասկած. «կարող ես» [խոսքը] խնդրանքը հայտնեց, իսկ «եթե կամենաս»-ը՝ կասկածելը: Ուստի Տերը երկուսի դիմաց էլ հատուցեց. սաստ՝ կասկածողին, և ողորմություն՝ աղաչողին. «պարզեց ձեռքը» ողորմությունն է, իսկ «կամենում եմ, մաքրվիր»-ը՝ սաստը: Ձեռքի մեկնմամբ նաև Իր կարողությունը ցույց տվեց, իսկ «կամենում եմ, մաքրվիր»-ով՝ Իր քաղցր կամքը: Ուստի արագ երևաց հրամանի արդյունքը, որպեսզի ցույց տրվեր, որ Նա է աշխարհի անզարդ տեսակներն անաշխատ խոսքի միջոցով զարդարել ձևով՝ ըստ այսմ. «Ասաց, և եղան, հրամայեց, և հաստատվեցին» (Սաղմ. 32։9):
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Յիսուս իր ձեռքը երկարեց, դիպցրեց նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ իսկոյն բորոտութիւնը նրանից մաքրուեց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:2