Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
25-26. «Երբ մարդկանց դուրս հանեցին, Նա, ներս մտնելով, բռնեց նրա ձեռքից, և աղջիկը վեր կացավ»։ «Եվ այս լուրը տարածվեց այդ ողջ երկրով մեկ»։
 
 Ներկաներին կատարվածում առավել վստահեցնելու համար Քրիստոս բռնում է աղջկա ձեռքը, որպեսզի դրանով ճանապարհ հարթի հարության հանդեպ հավատի համար: Այս աղջկա հայրը Հիսուսին խնդրել էր. «Ձեռքդ դի՛ր», իսկ Հիսուս ավելին է անում. Նա Իր ձեռքը չի դնում, այլ բռնելով մեռած աղջկա ձեռքը՝ հարություն է տալիս նրան՝ դրանով իսկ ցույց տալով, որ Իր համար ամեն ինչ դյուրին է անել: Եվ ոչ միայն հարություն է տալիս, այլև հրամայում է նրան ուտելիք տալ, որպեսզի Իր կատարած հրաշքը խաբեություն չհամարվի:
 Եվ Հիսուս Ինքը աղջկան ուտելիք չի տալիս, այլ ծնողներին է հրամայում դա անել՝ ճիշտ այնպես, ինչպես Ղազարոսի վերաբերությամբ էլ ասել էր. «Արձակե՛ք դրան և թողե՛ք, որ գնա» (Հովհ. 11:44), և դրանից հետո Ղազարոսի դարձրել ճաշին ընկերակից: Այդ եղնակով Քրիստոս մշտապես նպատակ ուներ անվիճելի ապացույցներ ներկայացնելու և՛ մահվան, և թե՛ հարության մասին:
 
Հովհաննես Ծործորեցի (†1338)
եւ նրանք ծաղրում էին նրան: Եւ երբ ամբոխը դուրս ելաւ, նա ներս մտաւ, բռնեց նրա ձեռքից, եւ աղջիկը վեր կացաւ:
 
 Երբ ամբոխը դուրս եկավ, [Հիսուսը] մտավ, աղջկա ձեռքից բռնեց, և նա վեր կացավ:
 Թեպետ ամբոխին դուրս հանեց նշված պատճառով, սակայն երեխայի հորն ու մորն Իր մոտ պահեց, որպեսզի չասեին, թե ուրիշ կերպ է հարություն տվել երեխային և ոչ թե միայն հրամանով: Ուստի [ավետարանիչն] ասում է.«Բռնեց նրա ձեռքից». ասես քնից արթնացնելով վեր կացրեց և հանձնեց հորն ու ասաց, որ նրան ուտելու բան տան: Ոչ միայն հարություն տվեց, այլև միաժամանակ առողջացրեց, և որպեսզի հարությունը թվացյալ չկարծեին, հաստատեց կերակուր տալու միջոցով:
 
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
եւ նրանք ծաղրում էին նրան: Եւ երբ ամբոխը դուրս ելաւ, նա ներս մտաւ, բռնեց նրա ձեռքից, եւ աղջիկը վեր կացաւ:
 
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:23
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: