Սրբ. Եփրեմ Ասորի
քանզի ես էլ ձեր կենսատու արիւնը կը պահանջեմ, բոլոր գազանների, ինչպէս նաեւ մարդու միջոցով կը պահանջեմ այն: Մարդու միջոցով պիտի պահանջեմ իր եղբօր հոգին:
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 9:4
Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
Ես կպահանջեմ ձեր արյունը, որի մեջ ձեր կյանքն է, կպահանջեմ այն ամեն մի գազանից, կպահանջեմ նաև մարդու հոգին մարդու ձեռքից, նրա եղբոր ձեռքից…. (Սինոդական թարգ․) [5]
Ես կպահանջեմ ձեր արյունը, որի մեջ ձեր կյանքն է, կպահանջեմ այն ամեն մի գազանից…Այս խոսքերը հիանալիորեն հաստատում են մեր կողմից հենց նոր մեջբերված այն տեսակետը, թե արյունն է հանգրվանը հոգու: Մինչևիսկ կենդանիների արյան նկատմամբ Տերը պատշաճ հարգանք է ներշնչում խիստ արտահայտություններով և, որպեսզի էլ ավելի վառ ընդգծի մարդասպանության հանցավորության միտքը, Աստված ասում է, որ մարդու արյան դիմաց ինքը կպատժի ոչ միայն գիտակից մարդասպանին, այլև անգիտակից անասունին և վայրի գազանին, ինչը հետագայում անգամ հստակ օրենսդրական հիմնավորում ստացավ (Ել. 21:28):
կպահանջեմ նաև մարդու հոգին մարդու ձեռքից, նրա եղբոր ձեռքից….Եթե մարդու սպանությունը անգիտակից կենդանու կողմից ենթակա էր անողոք պատժի, ապա, պարզ է, թե որքան ավելի հանցավոր էր և այդ իսկ պատճառով առավել մեծ ուժով էր հետապնդվում մարդու կողմից մարդու սպանությունը: Այս շարադրանքի բառերի մեջ ոմանք ոչ առանց հիմքի տեսնում են և սպանության և ինքնասպանության դատապարտումը:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) քանզի ես էլ ձեր կենսատու արիւնը կը պահանջեմ, բոլոր գազանների, ինչպէս նաեւ մարդու միջոցով կը պահանջեմ այն: Մարդու միջոցով պիտի պահանջեմ իր եղբօր հոգին:
(Արարատ թարգ․) Ձեր արյունը պիտի պահանջեմ ձեր կյանքի համար, ամեն կենդանուց պիտի պահանջեմ: Եվ մարդու ձեռքից՝ իր ընկերոջ ձեռքից, մարդու կյանքը պիտի պահանջեմ:
(Գրաբար) Քանզի և զձե՛ր արիւն շնչոյ խնդրեցից, ի ձեռաց ամենայն գազանաց խնդրեցից զնա, և ի ձեռաց մարդոյ. ի ձեռաց առն զշունչ արեան եղբօր իւրոյ խնդրեցից։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: