Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
«Եվ նա վեր կացավ, վերցրեց իր մահճակալը և մտավ իր տունը»։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:6
Հովհաննես Ծործորեցի (†1338)
Եւ նա վեր կենալով՝ իր տունը գնաց:
Եվ [անդամալույծը] վեր կացավ ու գնաց իր տուն դեպի դրախտի փառքը:
Այլաբանորեն՝ մեղքերից մաշված հոգու արիական մասը թուլանում է և հաճույք ստանում մարմնական փափկություններում՝ ասես մահճում, որը (մարմինը) չորս նյութով է կրվում: Բայց երբ հանդիպում է ավետարանական վարդապետության խրատական խոսքին և հավատում Ասողին թե՝ «Ասա՛ քո մեղքերը, որպեսզի արդարանաս» (Ես. 43։26), կամ էլ [հոգու] բանական մասի առաքինությամբ՝ խոհեմությամբ, զգաստանում է, այդ ժամանակ ապաշխարությամբ ելնում կանգնում է մեղավոր կրքերից՝ իր մարմնի մահճից, և գնում իր տուն՝ դեպի իմաստություն և արիություն, ողջա խոհություն և արդարություն՝ իր հետ տանելով նաև առաքինության զանազան գործերի համար ամրացած մարմինը 1:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Եւ նա վեր կենալով՝ իր տունը գնաց:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 9:2
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: