Ա. Լոպուխին
«Սրից պիտի ընկնեք, Իսրայելի սահմանների վրա պիտի դատեմ ձեզ, և պիտի գիտենաք, որ Ես եմ Տերը»։ [10] (Սինոդական թարգ․)
«Սրից պիտի ընկնեք» - իսկ թե որտեղ և ինչպես՝ ասվում է հետագայում։
«Իսրայելի սահմանների վրա պիտի դատեմ ձեզ» - ոչ միայն Երուսաղեմից դուրս, այլ գրեթե ամբողջ երկրից էլ դուրս։ Անշուշտ, Նաբուգոդոնոսորի դատաստանը, նրա՛, ով այս պարագայում, համաձայն Աստծո խոսքի, զբաղեցնում է հենց Իր՝ Աստծո տեղը, նրա գործադրած այդ դատաստանը իրականացվեց հավատուրաց հրեաների նկատմամբ՝ սահմանային Ռիվլա քաղաքում (տե՛ս 6։14-րդ համարի բացատրությունը), որտեղ, ի թիվս մյուսների, մահվան դատապարտվեցին նաև Սեդեկիայի որդիները, իսկ ինքը՝ Սեդեկիան, մատնվեց կուրության։ Սլավոնական թարգմանության մեջ «սահմանների վրա» արտահայտության փոխարեն առկա է «լեռների վրա» արտահայտությունը, և ակնհայտորեն շփոթություն է տեղի ունեցել «ὀρέων» ու «ὁρίων» բառերի միջև: Եզեկիելի համար Յահվեի գործողությունների նպատակը մշտապես նույնն է՝ Նրա ճանաչողությունը (հմմտ․ Եզեկ․ 6:7, 7:7):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) դատաստան եմ տեսնելու ձեզ հետ, որպէսզի սրով էլ ընկնէք: Իսրայէլի լեռների վրայ եմ ձեզ դատելու, եւ դուք պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը:
(Արարատ թարգ․) Սրից պիտի ընկնեք, Իսրայելի սահմանի վրա պիտի դատեմ ձեզ, և պիտի գիտենաք, որ ես եմ Տերը։
(Գրաբար) զի անկանիցիք ‘ի սուր. և ‘ի վերայ լերանց Իսրայէլի դատեցայց զձեզ. և ծանիջիք թէ ես եմ Տէր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: