Ա. Լոպուխին
«Ուստի մարգարեացի՛ր նրանց դեմ, մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի»։ [4] (Սինոդական թարգ․)
Աստված մարգարեի միջոցով կանխագուշակում է, որ արյունով հեղված Երուսաղեմն ընկնելու է թշնամու ձեռքը, որն էլ Իսրայելի սահմաններում խստագույն դատաստան է իրականացնելու դավաճանների նկատմամբ։
«Մարգարեացի՛ր նրանց դեմ, մարգարեացի՛ր» - եբրայեցերենում, ինչպես և սլավոներեն թարգմանության մեջ, մենք ականատես ենք լինում միևնույն արտահայտության բառացի կրկնության (հմմտ․ Եզեկ․ 37:9), ինչը նկատակ ունի մատնացույց անելու այն ուժն ու հոգևոր զորությունը, որով մարգարեն այժմ պետք է մարգարեանա:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Դրա համար էլ մարգարէութի՛ւն արա դրանց վրայ, մարգարէութի՛ւն արա, մարդո՛ւ որդի»:
(Արարատ թարգ․) Ուստի մարգարեացի՛ր նրանց դեմ, մարգարեացի՛ր, մարդո՛ւ որդի»։
(Գրաբար) Վասն այդորիկ մարգարեա՛ց ‘ի վերայ նոցա. մարգարեա՛ց որդի մարդոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: