Եզեկիելի մարգարեության մեկնություն 12։5

Ա. Լոպուխին

«Նրանց աչքերի առաջ պատի մեջ ա՛նցք փորիր և այնտեղո՛վ դուրս բեր»։ [5] (Սինոդական թարգ․)
   

   «Պատի մեջ» - իհարկե, նկատի ունի տան պատը, քանի որ քաղաքի կամ գավթի պատը նկատի ունենալու դեպքում ավելի ճշգրիտ ձևով կսահմաներ այն, բացի այդ՝ հազիվ թե Թել-Ավիվը պատ (պարիսպ) ունենար։ Սույն նկարագրության իմաստը տե՛ս 12-րդ համարում։

   «Այնտեղո՛վ դուրս բեր» - նկատի ունի այլ, գուցե ավելի փոքր չափի իրեր․ դա ամենադժվարն էր, այդ իսկ պատճառով էլ, հավանաբար, միայն այդ մասին է նշվում, և ոչ թե մարգարեի՝ այդ անցքով անցնելու մասին. հավելումների բացակայությունը, սակայն տարօրինակ է, թե ինչից ելնելով էլ՝ Յոթանասնից թարգմանության, Թարգումի, Պեշիթոյի և Վուլգաթայի հեղինակները հավելում են, որ իրերը նույնպես ցերեկով են դուրս բերվել (4-րդ համար)։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Երեկոյեան նրանց առա՛ջ ելիր, ինչպէս գերին է ելնում, նրանց աչքի առաջ պատը ծակի՛ր ու դրա միջով սրանց առա՛ջ ելիր:
(Արարատ թարգ․) Նրանց աչքի առաջ պատը փորի՛ր և այնտեղո՛վ դուրս արի։
(Գրաբար) առաջի աչաց նոցա։ Եւ դու ելցես ընդ երեկոյս առաջի նոցա, որպէս ելանիցէ գերի, առաջի աչաց նոցա ծակեա՛ դու քեզ որմ, և ելցես ընդ այլ: