Եզեկիելի մարգարեության մեկնություն 15։7

Ա. Լոպուխին 

7-8․ «Եվ Իմ դեմքը նրանց դեմ պիտի ուղղեմ. նրանք մի կրակից դուրս կգան, և մեկ ուրիշ կրակ կլափի նրանց, և կիմանաք, որ Ես եմ Տերը, երբ որ դեմքս նրանց դեմ կուղղեմ»։ [7] ««Եվ այս երկիրն ամայի պիտի դարձնեմ այն բանի համար, քանի որ նրանք անհավատարմությամբ գործեցին»,- ասում է Տեր Աստված»։ (Սինոդական թարգ․)
   
   «Մի կրակից դուրս կգան» - «կրակի առաջին դատաստան»-ի ներքո նկատի է առնվում կա՛մ նախորդող բոլոր արհավիրքների ամբողջությունը, որոնց միջոցով Աստված կամենում էր խրատել Իսրայելին (Եբրայկան թագավորությունը մեկ անգամ չէ, որ կործանման եզրին է գտնվել), կա՛մ էլ, ամենաուղիղ իմաստով, Հեքոնիայի և վերնախավի (արիստոկրատիայի) գերությունը. երկրորդ կրակի տակ - Նաբուգոդոնոսորի կողմից թագավորության վերջնական ոչնչացումը, որն ուղեկցվում է երկրի փաստացի անապատի վերածմամբ, առանց ապագայի հույսի իր նախկին իշխանության համար: «Երկրորդ կրակ»-ի ներքո ներքո նկատի է առնվում Նաբուգոդոնոսորի կողմից թագավորության վերջնական կործանումը, որն ուղեկցվում էր երկիրն իսկապես անապատի վերածելու գործողությամբ՝ առանց Իսրայելին որևէ հույս թողնելու գոնե ապագայում իր նախկին հզորությանը հասնելու վերաբերյալ:

   «Անհավատարմությամբ գործեցին» - այստեղ էլ ի նկատի է առնվում ամբողջ ժողովրդի կողմից Աստծո հետ կնքած Ուխտի խախտումն ամենքի կողմից, ինչի նկարագրությունը մարգարեն տալիս է հաջորդող գլխում։ Հետևաբար, այստեղ նկատի չի առնվում Սեդեկիայի հավատուրացությունը (17:20), թեև այդ հարցին նույնպես մարգարեն հատուկ անդրադարձել է։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Երեսս ուղղելու եմ նրանց դէմ: Կրակից դուրս են գալու, բայց ուրիշ կրակի ճարակ են դառնալու: Ու երբ երեսս ուղղեմ նրանց դէմ, պէտք է իմանան, որ ես եմ Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ իմ դեմքը նրանց դեմ պիտի ուղղեմ. նրանք կրակից դուրս կգան, բայց կրակը կլափի նրանց, և դուք կիմանաք, որ ես եմ Տերը, երբ որ դեմքս նրանց դեմ կուղղեմ։
(Գրաբար) և հաստատեցից զերեսս իմ 'ի վերայ նոցա. 'ի հրոյ ելցեն՝ և հուր կերիցէ զնոսա. և ծանիցեն թէ ես եմ Տէր։ 'Ի հաստատել ինձ զերեսս իմ 'ի վերայ նոցա,