Ա. Լոպուխին
«Եվ ահա, Ես Իմ ձեռքը քո դեմ մեկնեցի և կրճատեցի քեզ համար նախատեսվածը, ու քեզ հանձնեցի քեզ ատող փղշտացիների դուստրերի կամքին, որոնք ամաչում էին քո լրբաբարո վարքից»։[27] (Սինոդական թարգ․)
- ասել է թե՝ խոստացված երկրի սահմանները, քանի որ ամուսինը, ինչպես գիտենք, իրավասու է սահմանափակելու իր անհավատարիմ կնոջը հնարավորությունների տիրույթը (Ելք 21:10)։ Սլավոներենում հակառակն է՝ «և կմերժեմ քո օրենքները», այսինքն՝ հեթանոսական ծեսերը:
«Փղշտացիների դուստրերի» - նկատի ունի փղշտացիների Պենտապոլիսի (հունարենից թարգմանաբար՝ «պենտա»-հինգ, «պոլիս» - քաղաք) 5 քաղաքները. Ակնարկվում է Դատավորաց ժամանակաշրջանի վերջում փղշտացիների գործադրած ճնշումը, և ոչ թե մասնավոր փաստեր, ինչպիսիք առկա են Ամոս 1:6-րդ համարում և այլ տեղիներում: Այստեղ հեգնանք (իրոնիա) կա, քանի որ անհավատարիմ Իսրայելը փնտրում էր տղամարդկանց, բայց ընկավ կանանց ձեռքը։
«Ամաչում էին» - նույնիսկ հավատարիմ հեթանոսները չէին կարողանում հասկանալ Իսրայելի կողմից Յահվեի հանդեպ դրսևորվող անհավատարմության պատճառը, կամ էլ, առհասարակ, երբեմն հեթանոսները բարոյապես ավելի բարձր և մաքուր էին, քան Իսրայելը (հմմտ․ Եզեկ․ 3:7, 5:6, Ամ․ 3:9)։
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Արդ, ես ձեռքս իջեցնելու եմ քեզ վրայ եւ քո սննդի վրայ, քեզ մատնելու եմ քեզ ատելի այլազգիների դուստրերի ձեռքը, որոնք շեղում էին քեզ քո ճանապարհից:
(Արարատ թարգ․) Ուստի ահա ես իմ ձեռքը քո դեմ դրեցի և կրճատեցի քո ռոճիկը, քեզ հանձնեցի քո թշնամիների կամքին, քեզ ատող փղշտացիների դուստրերին, որոնք ամաչում են քո լիրբ ընթացքից։
(Գրաբար) Արդ՝ ես ձգեցից զձեռն իմ 'ի վերայ քո և բարձի՛ց զիրաւունս քո, և մատնեցից զքեզ' ի ձեռս ատելեաց քոց քոց դստերաց այլազգեացն, որք թիւրէին զքեզ 'ի ճանապարհէ քումմէ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: