Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։5

Ա. Լոպուխին

«Ոչ մեկի աչքը քեզ չխնայեց, որպեսզի քո հանդեպ ողորմությունից դրդված՝ այս բաներից մեկն աներ քեզ համար, այլ քո ծնված օրը դու դաշտ նետվեցիր՝ քո անձի նկատմամբ արհամարհանքով»։ [5] (Սինոդական թարգ․)
   
    «Դու դաշտ նետվեցիր՝ քո անձի նկատմամբ արհամարհանքով» - Արևելքում ներկայումս նույնպես նորածին աղջիկներին հաճախ դետ են գցում, իսկ ահա հին արաբները այդ նորածիններին ողջ-ողջ թաղում էին (Ղուրան 88, 8)։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Աչքս էլ քեզ չխնայեց. քեզ չզգուշացրի այն ամենից, որ կարող են քեզ պատահել: Դաշտում շպրտուած էիր քո խոտորնակ մտքերի համար: Այն օրը, երբ դու ծնուեցիր,
(Արարատ թարգ․) Ոչ մի աչք քեզ չխնայեց, որպեսզի քեզ ողորմելով այս բաներից մեկն աներ քեզ համար, այլ քո ծնված օրը քո անձի նկատմամբ զզվանքով դաշտի երեսին նետվեցիր։
(Գրաբար) Եւ ո՛չ նայեաց 'ի քեզ ակն իմ, և ո՛չ արարի քեզ ինչ մի յայսմ ամենայնէ զգուշանալ, թէ գուցէ՛ անցանիցէ ինչ ընդ քեզ. և ընկեցեալ դնէիր ընդ երեսս դաշտին վասն խոտորնակ մտաց քոց. յաւուրն յորում ծնար: